News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Ղրղըզստանն առաջարկում է վեճերի դեպքում ՀԱՊԿ երկրների միջեւ ուժի չկիրառման մեխանիզմ ստեղծել։  Այս մասին կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հանդիպմանը հայտարարել է Ղրղըզստանի արտգործնախարար Ժեենբեկ Կուլուբաեւը։ 

«Կուլուբաեւը ուշադրություն է հրավիրել ՀԱՊԿ ներուժի հետագա ամրապնդման եւ զարգացման անհրաժեշտության վրա, հատկապես կազմակերպության պատասխանատվության գոտում ճգնաժամերի կանխման եւ ՀԱՊԿ անդամ պետությունների միջեւ վեճերի լուծման դեպքում իրավական ու քաղաքական առումով պարտավորեցնող ուժի չկիրառման մեխանիզմների մշակման վրա»,-ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։

Նախարարը զրուցակցին ասել է, որ Ղրղըզստանն «աջակցում է արտաքին սպառնալիքների եւ մարտահրավերների նկատմամբ իր անդամ երկրների հավաքական անվտանգության ապահովմանն ուղղված ՀԱՊԿ գործունեությանը»։

Իր հերթին, Տասմագամբետովը վստահեցրել է Ղրղըզստանի արտգործնախարարին, որ ՀԱՊԿ ներուժի զարգացման մասով հնչեցրած դիրքորոշումներն ու հանրապետության առաջարկները հաշվի կառնվեն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱՊԿ-ը կայացել է որպես հեղինակավոր կառույց. ՌԴ ԱԳՆ
ՀԱՊԿ-ը կարճ ժամանակահատվածում կայացել է որպես հեղինակավոր կառույց...
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ