Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ օրը հայտարարել է, որ որոշում է կայացրել նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում նախընտրական քարոզչություն իրականացնել առանց երաժշտական ուղեկցության՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի նկատմամբ հարգանքից ելնելով:
«Քարոզարշավի համար պատրաստված ամբողջ երաժշտությունն արգելում ենք։ Մենք քարոզարշավ կանցկացնենք առանց երաժշտության, կհանդիպենք դեմ առ դեմ»,-հայտարարել Է Էրդողանը՝ ելույթ ունենալով հրամանագրի ստորագրումից հետո։
Էրդողանը ուրբաթ օրը հրամանագիր է ստորագրել երկրում համընդհանուր ընտրությունները մայիսի 14-ին նշանակելու մասին։ Հրամանագիրը հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում։