News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքն արդեն երեք ամիս փակ է։ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին եւ ռուս խաղաղապահներին կոչ է անում թույլ տալ լրագրողներին ազատ տեղաշարժվել Լաչինի միջանցքով, որպեսզի նրանք կարողանան լուսաբանել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը եւ դրա լուրջ մարդասիրական հետեւանքները։

«Լեռնային Ղարաբաղը վերածվում է լրատվական եւ տեղեկատվական սեւ խոռոչի, քանի որ ադրբեջանցի, իբր, բնապահպան ակտիվիստները վերջին երեք ամիսներին ընթացքում արգելափակել են Լաչինի միջանցքը՝ միակ ճանապարհը, որը Հայաստանը կապում է Ղարաբաղի հետ, այդպիսով խոշոր մարդասիրական ճգնաժամ առաջացնելով։ Լաչինի միջանցքում ցույցերը կարող են լուսաբանել միայն պետական կամ իշխանամետ լրատվամիջոցների ադրբեջանցի լրագրողները։ Մի քանի անկախ տեղական լրատվամիջոցների թույլ չեն տվել անցնել անցակետերով։ Իսկ այն քիչ լրագրողները, որոնք մեկնել են փակված միջանցք, չեն կարողացել ազատ ռեպորտաժներ վարել։ Երբ փետրվարի վերջին իսպանական El Periódico de España թերթի թղթակից Դավիդ Լոպես Ֆրիասն այցելել է Ադրբեջան, գիշերել է Լաչինի միջանցքում՝ ադրբեջանական պետական Global Media Group-ի «գիդերի» ուղեկցությամբ, որոնք նրան թույլ են տվել հարցազրույց վերցնել «բնապահպաններից», ռուս խաղաղապահների հետ զրուցել չի հաջողվել։ Հայ բնակչության հետ հանդիպել չի հաջողվել։ Բացի այդ, ադրբեջանական «Ազերթաք» պետական լրատվական գործակալությունը Լոպեսի հետ մի քանի լեզուներով հարցազրույց է հրապարակել, որում նրա խոսքերը միտումնավոր խեղաթյուրել են: Ադրբեջանական գործակալությունը մեջբերել է նրա խոսքը, որում նա, իբր, ասել է․ «Տրանսպորտային միջոցներն այստեղով անցնում են առանց խնդիրների։ Դուք պարզապես տեսնում եք, թե ինչպես են մարդիկ դուրս գալիս ցույցերի՝ ի պաշտպանություն բնության»։ Երբ RSF-ն կապ է հաստատել Լոպեսի հետ, նա ասել է․ «Ես հստակ տեսա արգելափակված ճանապարհը»։ «Կառավարության վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների այս անթաքույց սուտը եւս մեկ վկայություն է, որ Ադրբեջանի իշխանությունները շահարկում են ազգային եւ միջազգային հասարակական կարծիքը։ Նրանք ոչ միայն խախտում են 2020 թվականի հրադադարի համաձայնագիրը՝ աջակցելով այդ «բնապահպաններին», այլեւ խոչընդոտում են Լաչինի միջանցքի շրջափակման եւ դրա սարսափելի մարդասիրական հետեւանքների ցանկացած ճշգրիտ լուսաբանման։

RSF-ն Ադրբեջանի կառավարությանը եւ ռուս խաղաղապահներին հիշեցնում է նրանց միջազգային պարտավորությունների մասին եւ կոչ է անում վերականգնել լրագրողների համար ազատ մուտքը տարածաշրջան: Հայկական կողմից անկախ լրատվամիջոցները միջանցք հասանելիություն չունեն եւ հիմնվում են ադրբեջանական պետական ԶԼՄ-ների եւ Լեռնային Ղարաբաղում տեղական հեռուստաալիքի տրամադրած լուսանկարների եւ տեսանյութերի վրա։ Քիչ լրատվամիջոցներ ունեն թղթակիցներ Ղարաբաղում։ Civilnet լրատվական կայքը Ստեփանակերտում չորս լրագրողներից բաղկացած բյուրո ունի, բայց ոչ մի այլ անկախ լրատվամիջոց բյուրո չունի։  Ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքը դեկտեմբերի 12-ից  արգելափակելու ենթադրյալ նպատակը ոսկու հանքում աշխատանքին խոչընդոտելն է։ Սակայն բազմաթիվ հետաքննություններ մատնանշում են Ադրբեջանի կառավարության լիակատար մասնակցությունը շրջափակմանը։ Մի քանի միջազգային խաղացողներ մեղքը բարդել են նախագահ Իլհամ Ալիեւի կառավարության վրա, եւ Միջազգային դատարանը Ադրբեջանին հրամայել է վերացնել շրջափակումը։ Ներկայումս միջանցքը բաց է միայն Կարմիր Խաչի մարդասիրական ավտոշարասյան համար»։  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
ՄԱԿ. Էթնիկ հայերի զանգվածային տեղահանումը կապված է Ադրբեջանի ռազմական գործողության և 9-ամսյա շրջափակման հետ
Նրանց զեկույցում իրավացիորեն նշվում է այն տառապանքը, որը պետք է պատճառեր այս փորձը...
Ամենաշատ