News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Sky News բրիտանական հեռուստաալիքին ասել է, որ իր քաշը նվազել է գրեթե կրկնակի, քաշի հետագա նվազման դեպքում բժիշկները կանխատեսում են պոլիօրգանային անբավարարություն։

Հեռուստաալիքը նշել է, որ նրան թույլ չեն տվել գնալ հիվանդանոց, սակայն հաջողվել է փոխանցել հարցերը եւ ստանալ պատասխանները փաստաբանի միջոցով։

«Սկզբում ես 120 կիլոգրամ էի, այժմ՝ 64։ Եթե քաշս 60 (կիլոգրամից) ցածր լինի, բժիշկները կանխատեսում են պոլիօրգանային անբավարարություն»,- գրել է Սաակաշվիլին։- Ես ամբողջ ընթացքում անկողնում եմ, ոսկորներս քայքայվում են, եւ դա տանջող ցավ է պատճառում»։

Սաակաշվիլու փաստաբանը՝ Շալվա Խաչապուրիձեն, նշել է, որ քաղաքական գործչի վիճակը օրեցօր վատանում է։ Նրա խոսքով՝ Սաակաշվիլին ասես «նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարի կալանավոր լինի»։

Ավելի վաղ անկախ բժիշկները նշել էին, որ Սաակաշվիլին թունավորվել է ծանր մետաղներով։ Թբիլիսիի քաղաքային դատարանում քննվել է Սաակաշվիլու բանտարկման հնարավոր հետաձգման գործը՝ արտասահմանյան կլինիկայում նրա բուժման նպատակով, բայց դատարանը մերժել է փաստաբանների միջնորդությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին
Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ
Ցուցարարների ձեռքում Վրաստանի և ԵՄ դրոշներն են և պաստառներ՝ «Ո՛չ ռուսաստանյան օրենքին», «Այո՛ Եվրոպային», «Մենք ընտրում ենք Եվրոպան, ոչ թե Ռուսաստանը», «Ո՛չ գրաքննությանը» և այլ պաստառներ
Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը քննարկելիս լուրջ ծեծկռտուք է սկսվել
Այն պահին, երբ այս հարցով ելույթ ունեցող Մամուկա Մդինարաձեն կանգնած էր ամբիոնում, պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին վազեց նրա մոտ և հարվածեց
Ամենաշատ