News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտի եւ Բաքվի բանակցությունները հնարավոր են միայն կողմերի իրավահավասարության պայմաններում։ Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի երկրորդ հանդիպման հրավերը «Ղարաբաղի հայ հանրության ներկայացուցիչներին՝ վերինտեգրման  շփումները շարունակելու, ինչպես նաեւ Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցերը քննարկելու նպատակով։ Առաջարկվում է հանդիպումն անցկացնել առաջիկայում, Բաքվում։

«ԶԼՄ-ների միջոցով իր փոխանցած «առաջարկով» Բաքուն մեկ անգամ եւս ցուցադրում է, որ չի էլ պատրաստվում բանակցություններ վարել։ Նախ՝ ինչ վերաբերում է բանակցային գործընթացին։ Արցախը միշտ կողմ է եղել բանակցություններին եւ խաղաղ կարգավորմանը։ Բայց բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն իրավահավասար կողմերի միջեւ, միջազգային միջնորդների մասնակցությամբ՝ հանձինս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների։ Ձեւաչափը՝ Արցախ, Ադրբեջան, Հայաստան, ամրագրվել է դեռեւս 1994թ.։ Երկրորդ՝ գոյություն ունի միջազգայնորեն ընդունված ձեւ։ Բանակցությունների հրավերը ԶԼՄ-ների միջոցով չեն հանձնում, եթե, իհարկե, տրամադրված են բանակցություններ վարել, ոչ թե բանակցությունների երեւութականություն ստեղծել։ Նամակը պետք է հանձնվի միջնորդների միջոցով կամ ուղիղ, բայց ոչ թե ԶԼՄ-ների միջոցով։ Երրորդ՝ Բաքվին հիշեցնենք, որ գոյություն չունի «Լեռնային Ղարաբաղի հայկական համայնք»։ Արցախի Հանրապետությունը պետություն է, թեկուզեւ չճանաչված։ Եվ Ադրբեջանի համար չճանաչված լինելը բնավ խոչընդոտ չէ, ինչի մասին վկայում են նրա կապերը այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության եւ Թայվանի հետ։

Ելնելով թվարկվածից՝ կարելի է փաստել, որ Բաքվում ակնհայտորեն չեն ցանկանում, որ բանակցային գործընթացը վերականգնվի»,- ընդգծել է Բաբայանը։

Նա նաեւ հիշեցրել է, որ միջազգային միջնորդն անհրաժեշտ է անվտանգության նվազագույն երաշխիքների համար՝ նկատի ունենալով այն, որ Ադրբեջանը մշտապես չի կատարում պայմանավորվածությունները։ «Վերջին օրինակներից է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը չկատարելը։ Տարբերակը, որի դեպքում Բաքվում պարզապես կձերբակալեն Ստեփանակերտի պատվիրակությանը, կյանքից կտրված չէ։ Եվ ի՞նչ՝ նորից կսկսվեն կոչե՞րը։ Չնայած մարդիկ արդեն կարող են եւ ողջ չլինել»,- ամփոփել է Բաբայանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
ՄԱԿ. Էթնիկ հայերի զանգվածային տեղահանումը կապված է Ադրբեջանի ռազմական գործողության և 9-ամսյա շրջափակման հետ
Նրանց զեկույցում իրավացիորեն նշվում է այն տառապանքը, որը պետք է պատճառեր այս փորձը...
Ամենաշատ