News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2022 թվականին Հայաստան է այցելել մոտավորապես 1 մլն 666 հազար զբոսաշրջիկ։ Մարտի 13-ին Ազգային ժողովում՝ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստում, «2022 թվականի Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի ներկայացման ժամանակ  այս մասին հայտարարել է հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Այսպիսով, ըստ նրա, Ռուսաստանից ժամանել է 790 400 մարդ, կամ 2,2 անգամ ավելի, քան 2021 թվականին։ Բելառուսից՝ մոտ 17,2 հազար մարդ, ինչը 2,4 անգամ ավելի է նախորդ տարվա ցուցանիշներից։

«Աճել է նաեւ տրանսֆերտների ներհոսքը։ 2022 թվականի հունվար-դեկտեմբերին այն կազմել է 5 մլրդ 190 մլն դոլար։ Դրամական փոխանցումների ծավալի աճ է գրանցվել նաեւ Ռուսաստանից։ Այն կազմել է մոտ 3,6 մլրդ դոլար։ Սա 4,2 անգամ ավելի է, քան 2021 թվականին»,- ասել է Քերոբյանը։

2022 թվականի փետրվարից մինչեւ 2023 թվականի մարտի 1-ը Ռուսաստանից, Բելառուսից եւ Ուկրաինայից բնակության նպատակով ժամանել է 113 հազար 753 մարդ։

Նրանցից 64 հազար 862-ի ազգանունը հայկական ծագում ունի․ վերջանում է «յան»-ով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ