Ավտոմեքենաների եւ արեւային ակնոցների գերմանական արտադրող Porsche AG-ն 2022 թվականին օպերացիոն շահույթն ավելացրել է 27,4%-ով՝ մինչեւ ռեկորդային 6,8 մլրդ եվրո։Այս մասին տեղեկություն է հրապարակել արտադրողի մամուլի ծառայությունը։
Ընկերության եկամուտը նույնպես ռեկորդային բարձր է եղել 2022 թվականին՝ 37,6 միլիարդ եվրո, ինչը 13,6 տոկոսով ավելի է 2021 թվականի ցուցանիշից։
Սակայն ամերիկա-բրիտանական Refinitiv ընկերության կողմից հարցված վերլուծաբանները կանխատեսել էին 6,86 միլիարդ եվրո շահույթ եւ մինչեւ 38,3 միլիարդ եվրո եկամուտ: Սպասումների անհամապատասխանության արդյունքում Porsche-ի արժեթղթերը էժանացել են գրեթե 5 տոկոսով: