News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը Մոլդովայի համար բարձր ռիսկեր է տեսնում Ռուսաստանի Դաշնության կողմից, սակայն վստահ է այդ սպառնալիքներին եւ մարտահրավերներին դիմակայելու Քիշնեւի ունակության մեջ: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում լրագրողներին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։

Նրա խոսքով՝ «Մոլդովան այն երկրներից է, որոնք առավել մեծ բացասական ազդեցություն են կրել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունների հետ կապված»։ «Վերջին ամիսներին մենք ականատես ենք եղել Մոլդովայի դեմ Ռուսաստանի գործողությունների աճին՝ արտաքին միջամտություն, ապատեղեկատվություն, հիբրիդային հարձակումներ: Սրա նպատակը պարզ է՝ խարխլել, ապակայունացնել երկիրը, կասկածի տակ դնել Մոլդովայի եվրոպամետ կառավարությանը, որը կենտրոնացած է բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի վրա»,- կարծում է Ստանոն։

Նա վստահություն է հայտնել այդ սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայելու Մոլդովայի կարողության մասին՝ ընդգծելով, որ ԵՄ-ն «կշարունակի աջակցել Մոլդովային՝ դիմադրելու նրա կարողությունը ուժեղացնելու համար»: Ստանոն հաստատել է, որ ԵՄ-ն դիտարկում է Մոլդովա քաղաքացիական խորհրդատվական առաքելություն ուղարկելու հարցը, որը դեռ պետք է համաձայնեցնեն անդամ երկրները։ Առաքելությունը կոչված է աջակցելու Մոլդովայի կայունությանը եւ անվտանգությանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ