News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսպես կոչված՝ «Քովիդի գործով» նախաձեռնված քրեական վարույթի, ձերբակալությունների ու կալանավորումների ֆոնին պարբերաբար սոցցանցային գրառումներ է անում առողջապահության այդ ժամանակվա նախարար, ԱԺ քպական պատգամավոր Արսեն Թորոսյանը: Նա դժգոհում է «չաշխատող» պետական ապարատից, «անհիմն մեղադրանքից», բողոքում, որ «ոչ մի լավ բան անպատիժ չի մնում», կասկածում իրավապահ մարմինների կողմից նախաձեռնված վարույթի անաչառությանը և այլն: Այս ընթացքում տեղեկություններ են շրջանառվում, որ շուտով Թորոսյանին ևս կներգրավեն այդ գործում:

Սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ վերջինս բավական ինքնավստահ է և համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը չի համարձակվի իրեն կալանավորելու որոշում կայացնել, որովհետև ինքը կարող է և սկսի «խոսել»: Ի դեպ, նա «խոսելու» մասին ակնարկել էր նաև իր հայտարարության մեջ՝ նշելով, որ «հանիրավի մեղադրողները պատշաճ հանրային և մասնագիտական գնահատականի կարժանանան»: Մյուս կողմից՝ ըստ իշխանական մեր աղբյուրի, Թորոսյանը վստահ է, որ իրեն ձեռք չեն տա նաև այն պատճառով, որ ինքը կուսակցության ներսում բավական «սոլիդ» թիմ ունի, իսկ ներքին պայթյունը հաստատ Փաշինյանին ձեռնտու չի լինի:

Ի հավելում, անկարևոր չէ նշել, որ հենց Թորոսյանն է լինելու Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի, այսինքն, փաստացի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի շտաբի պետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
Ամենաշատ