News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեր մոտեցումն այն է, որ հարկավոր է ջանքեր ներդնել Հարավային Կովկասում մեր ներգրավվածության մեջ։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ մեկնաբանելով հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի եւ Իրանի միջեւ լարվածությունն աճում է այն բանից հետո, երբ Իրանն անցած հանգստյան օրերին սահմանին կործանիչի թռիչքներ է իրականացրել։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին եւ Իրանին, ապա, իհարկե, Իրանն արդեն վաղուց չարամիտ խաղացող է տարածաշրջանում։ Նա զբաղվում է կործանարար գործունեությամբ, որը սպառնում է նրա հարեւաններին, ինչպես մերձավոր, այնպես էլ հեռավոր։ Ուստի, մենք անհանգստությամբ հետեւում ենք այդ լարվածությանը։ Մեր մոտեցումն այն է, որ պետք է ջանքեր ներդնել Ադրբեջանի, Հայաստանի հետ մեր ներգրավվածության մեջ Հարավային Կովկասում, որն ավելի կայուն կլիներ, հակամարտություններն ու լարվածությունն ավելի քիչ կլինեին»,- ասել է Փրայսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարուքյան. Ստացվում է, որ կարիք չկա Բաքվից պահանջել լքել Հայաստանի օկուպացված տարածքները
Կարևորը ոչ թե  սյունն է, այլ այն, որ այդ սյան հետևում Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի տարածքներն են
Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան
Սահմանազատումը պետք է տեղի ունենա այնպես, ինչպես տեղի է ունենում…
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Այն հոդվածները, որոնք առաջադրվել են Սուրեն Պետրոսյանին, գոյություն չունեցող, շինծու հոդվածներ են, քանի որ Սուրեն Պետրոսյանը որևէ արարք չի գործել…
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Եթե մենք այդ տարածշրջանը հանձնենք Ադրբեջանին, Հայաստանը կսկսի փոքրանալ…
Վարչապետը պետք է հասկանա, հերիք եղավ, բոլ եղավ, ինչքան կտոր-կտոր տանք. գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյան
Մեր արյունը չպետք է կորի, մեզ այսօր պետք է հավատք, ազգ, բանակ, հզոր, ուժեղ…
Փաշինյանը մոլագարի վարքագիծ ա դրսևորում, օր առաջ տարածքները ուզում ա հանձնի Ադրբեջանին. Չալաբյան
Այն գործընթացը, որն այստեղ տեղի է ունենում, կարող է տեղի ունենալ միայն ամբողջ ժողովրդի թույլտվությամբ...
Ամենաշատ