News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 09
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր այսօրվա՝ մարտի 14-ի ասուլիսում մեկնաբանել է Երևանի ավագանու ընտրություններ անցկացնելու հարցը։ «Այս պահին ոչ մի նոր տեղեկություն, բացի այն, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է,  չեմ կարող ասել, որովհետեւ նման որոշումներ մենք առնվազն այս պահին չունենք»,- հայտարարեց  Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ե՞րբ են տեղի ունենալու Երեւանի ավագանու ընտրությունները։

Վարչապետն անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երեւանի քաղաքապետարանի բյուջեով հատկացված ծրագրերը ծառայեցնում է իր քարոզարշավի համար, արդյո՞ք դա կոռուպցիա չէ, արձագանքեց. «Եթե Դուք համարում եք, որ Երեւանի վերելակներ փոխելը, նոր ավտոբուսներ ձեռք բերելը, նոր աղբատար համակարգի ստեղծումը, փողոցների լուսավորությունը, ճանապարհների ասֆալտապատումը կոռուպցիա է, դա ուրիշ խնդիր է։ Այլ բան, ինչպես գիտենք, ցավոք, գնումների եւ այլ ոլորտներում միշտ էլ ռիսկեր կան, եւ այդ ռիսկերը մենք էլ ենք բացահայտում, դուք էլ եք բացահայտում, կարեւորն այն է, որ ոչ մի  բան անարձագանք չի մնում»։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Կառավարությունը Երեւանի քաղաքապետարանին ֆինանսական միջոցներ է հատկացրել, եւ շարունակելու է հատկացնել,  բայց թե ինչքան գումար է հատկացվել, Փաշինյանը թիվ չնշեց։ Նա հույս հայտնեց, որ 2026 թվականին վերելակների 80–90 տոկոսը փոխարինված կլինեն։  Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ պետությունը շատ դեպքերում պատրաստ է գումար տալ, բայց խնդիրն այն է, որ մասնավոր հատվածը գործընթացը կարճ ժամանակում չի կորողանում անել։

«Էդքան վերելակ արտադրողը պետք է պատրաստ լինի էդքանը արտադրել, էդքան արտադրածը պետք է կարողանա ներմուծել, հետո պետք են մասնագիտական կարողություններ, որոնք պետք է հինը հանեն, նորը դնեն, անվտանգ մեխանիզմ ստեղծեն եւ այլն»,– ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի ընտրություններում կկիրառվեն բրալյան կաղապարներ
ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը կարևորեց, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ մեկնարկած ներառականությանը...
ԿԸՀ նախագահը կուսակցություններին հրավիրում է քննարկումների
Տեղեկատվական հանդիպում-դասընթացները կկայանան 2023 թ. մայիսի 2-5-ը, ժամը 14.00 կամ 16.00-ին՝ կուսակցությունների  նախընտրած օրը...
2023-ին 9339 քաղաքացի է դիմել ԿԸՀ՝ ընտրությունների անցկացման մաuնագիտական դաuընթացներին մասնակցելու համար
ԿԸՀ-ն տարին առնվազն մեկ անգամ կազմակերպում է լիցենզավորման դասընթացներ, որոնց իրավունք ունեն մաuնակցել 18 տարին լրացած Հայաuտանի...
Անի և Սիսիան համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններում  վերահաշվարկի դիմում չեն ներկայացվել. ԿԸՀ
Վիճակագրական տվյալներ մարտի 26-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ...
ՔՊ–ն Սիսիանում մրցակից կուսակցության ներկայացուցիչներին ու ԶԼՄ–ին տուգանելու պահանջով դիմել է դատարան
Ընտրության նախորդող օրը՝ մարտի 25–ին, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության Սյունիքի մարզի թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովում լիազոր ներկայացուցիչ Վարդան Բալյանը «168 ժամ»–ի հետ զրույցում ահազանգել էր Սիսիան համայնքում մարտի 26–ին կայանալիք ընտրությունների նախաշեմին՝ ՔՊ–ի կողմից կատարվող ընտրակեղծիքների մասին...
Սիսիան և Անի համայնքներում ՏԻՄ ընտրությունների ընթացքում հատուկ կարծիք ունենալու մասին գրառումներ չեն արձանագրվել. ԿԸՀ
Վերահաշվարկի դիմումներ կարող են ներկայացվել մարտի 27-ին ժամը 12։00-ից 18։00-ն, և մարտի 28-ին ժամը 09։00-ից 11։00-ն։ Նույն ժամկետներն են սահմանված նաև…
Ամենաշատ