Ես հայտարարել եմ, որ ինձնից կախված բոլոր ջանքերը կգործադրեմ, որ մինչեւ տարվա վերջ խաղաղուիթյան պայմանագիր ստորագրվի: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե կա՞ն խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետներ:
«Երբ մենք փետրվարին Ադրբեջանին փոխանցել ենք թուղթ խաղաղության պայմանագրի, դա եղել է թղթի մի տարբերակ, որը ես պատրաստ եմ ստորագրել: Դա եղել է, ասենք, փետրվարի 14-ին, դա նշանակում է, որ ես հենց այդ օրը երեկոյան կամ 15-ի առավոտյան, կամ Մյունխենում էդ թուղթը պատրաստ էի ստորագրել: Չեմ ստորագրել, որովհետեւ Ադրբեջանը չի համաձայնել այդ տարբերակին: Դա կլիներ լավ նորություն:
Մենք չենք խաղում, մենք ժմանակ չենք ձգում, մենք ուզում ենք փաստաթուղթ ստորագրենք այսօր, երեկ, տարեվերջին լավ կլիներ, որ ստորագրեինք»,-ասաց նա: