News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այս բարդ իրավիճակում անընդունելի եմ համարում պառակտողական օրակարգերի, տարբեր լղոզված ձեւակերպումների բարձրաձայնումը, որովհետեւ ավելի քան համոզված եմ, որ մենք կարող ենք, մենք ի վիճակի ենք, մենք բավարար ուժ ունենք պահպանելու Արցախը, մեր սերունդներին փոխանցելու անվտանգ, ազատ, արժանապատիվ, հայկական Արցախ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախ նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

«Արցախը հիմա կանգնած է չափազանց լուրջ մարտահրավերների առաջ, ու մենք այլ ճանապարհ չունենք, քան դրանց արժանապատվորեն դիմակայելը:

Այս բարդ իրավիճակում անընդունելի եմ համարում պառակտողական օրակարգերի, տարբեր լղոզված ձեւակերպումների բարձրաձայնումը, որովհետեւ ավելի քան համոզված եմ, որ մենք կարող ենք, մենք ի վիճակի ենք, մենք բավարար ուժ ունենք պահպանելու Արցախը, մեր սերունդներին փոխանցելու անվտանգ, ազատ, արժանապատիվ, հայկական Արցախ:

Առաջնորդների խնդիրը պետք է լինի ժողովրդին համախմբել գաղափարի ու մեր ՄԻԱԿ նպատակի շուրջ, ոգեշնչել, սեփական ուժերի նկատմամբ հավատ ու վստահություն ներշնչել, քանի որ դժվար է հաղթել այն ժողովրդին, որը դիմակայում է ոգով ու կամքով: Ու հենց այդ ոգին ու կամքն էր, որ մեր տղաներին մղեց արժանի հակահարված տալ մարտի 5-ին ադրբեջանական ահաբեկչական գործողություններին:

Երեկ լրացավ մեր ընկած տղաների մահվան 7-րդ օրը: Ես սգում եմ նրանց կորուստը, բայց կարծում եմ, որ նրանց հոգեհանգստի ու հուղարկավորության ժամանակ պետք է գերակայեին ոչ թե ընկճվածության ու սգի, այլ միավորվելու ու կուռ բռունցք դառնալու տրամադրությունները: Նրանք մեզնից դա էին պահանջելու:

Մենք բավարար չափով  չգնահատեցինք, մեր հարգանքն ու երախտագիությունը չհայտնեցինք մեր այն կենդանի հերոսներին, որոնք արագ կերպով արձագանքեցին ադրբեջանական ահաբեկչությանը, կանգնեցին ոստիկանության տղաների թիկունքին ու արժանի հակահարված տվեցին հակառակորդին՝ իրենց  այդ արարքով ցույց տալով, թե ինչպես պետք է մեզ դրսեւորենք:

Մենք չգնահատեցինք նաեւ ռուս խաղաղապահների գործողությունները, որոնք առաջին օգնությունն էին ցուցաբերել մեր տղաներին ու դադարեցրել կրակը, ճշգրիտ տեղեկատվություն էին հաղորդել իրադարձությունների մասին, ինչն այս իրավիճակում չափազանց կարեւոր էր: Փոխարենը նրանք անգամ հակառուսական ակցիաների թիրախ դարձան:

Գաղափարը, կամքն ու ոգին շատ ավելի զորեղ են, քան ցանկացած զենք ու սպառնալիք»,- գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին (ֆոտո)
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական…
Ադրբեջանն անամոթաբար խախտել է ՌԽԿ-ի հետ պայմանավորվածությունը․ Բաբայան
Անամոթաբար, շրջանցելով միջազգային իրավունքի բոլոր պայմանագրերը, նորմերն ու սկզբունքները․․․
Վաշինգտոնն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի առաջխաղացմամբ․ Պետդեպ
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ խնդրի լուծման եւ խաղաղության հասնելու բանալին կողմերի միջեւ ուղիղ երկխոսությունն է․․․
Դիվերսիայից հետո ադրբեջանցիները հենց այգիներում մարդ են տեսնում՝ կրակում են, չեն թողնում աշխատել. Սոս համայնքի ղեկավար
Գյուղում հիմնականում խաղողագործությամբ են զբաղվում, բայց այսօր բնակիչները չեն կարողանում խաղողի այգիների էտման աշխատանքները շարունակել...
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր հատվածում. Այն կասեցվել է. Արցախի ՊՆ
Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ...
Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցությունները՝ ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար. Հարությունյան
Մենք, այո, պատրաստ ենք բանակցությունների գնալ, բայց ոչ պարտադրանքի  կամ պահանջների ներկայացման պայմաններում...
Ամենաշատ