News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


2023թ. փետրվարին 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել եւ ամսվա վերջին կազմել է 8.1%. 12-ամսյա բնականոն գնաճը եւս նվազել է՝ կազմելով 8.4%: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, հրավիրված ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Նա նշեց, որ 2023 թվականի առաջին եռամսակում համաշխարհային եւ ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճը եւ 12-ամսյա գնաճը դանդաղում է.

«Այնուամենայնիվ, դեռեւս պահպանվող բարձր պահանջարկի եւ աշխատաշուկայից ածանցվող ճնշումների ազդեցությամբ ընդհանուր գնաճային միջավայրը շարունակում է մնալ բարձր: Ուստի, զարգացած երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները: Դա կհանգեցնի համաշխարհային պահանջարկի թուլացմանը եւ կնպաստի միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի նվազմանը: Արդյունքում՝ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են թուլանալ»:

Գալստյանը շեշտեց, որ 2023 թ-ի սկզբին ՀՀ տնտեսությունում ձեւավորված բարձր ակտիվությունը պահպանվում է, որին շարունակում է նպաստել ծառայությունների եւ շինարարության ոլորտներում արձանագրվող բարձր աճը. «Բարձր ակտիվությունն ուղեկցվում է արդյունաբերության եւ ծառայությունների ճյուղերում դիտվող արտահանման եւ ՀՆԱ ներուժի ավելացմամբ: Իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժեւորման եւ արտաքին հատվածից գնաճային ազդեցության թուլացման արդյունքում ՀՀ ընդհանուր գնաճային միջավայրը շարունակում է մեղմվել: Այնուամենայնիվ, բարձր պահանջարկը եւ գնաճային սպասումները դեռեւս նպաստում են աշխատավարձերի եւ առանձին ապրանքների ու ծառայությունների գների աճին»:

Մարտին Գալստյանը շեշտեց, որ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ. «Խորհուրդը հետեւողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում եւ չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի եւ 2023 թ-ի երկրորդ կեսից կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որեւէ ուղղությամբ դրսեւորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի եւ կապահովի գների կայունության նպատակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ