News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս պահին Հայաստանի եւ Ղազախստանի կառավարությունների միջև գոյություն ունի արդյունավետ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում։ Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և զարգացման գործում։

Նախարարը կարևորել է հայ-ղազախական հարաբերություններում իրավական և դատական ուղղություններով զարգացումը, ՀՀ-ի և Ղազախստանի միջև օրենսդրական այլ կարգավորումները ։

Գրիգոր Մինասյանն արդարադատության ոլորտում համագործակցությունն զարգացնելու պատրաստակամություն է հայտնել և նշել, որ Ղազախստանն այն եզակի երկրներից է, որտեղ կիրառվել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակների մոդելը՝ մեկ կանգառ մեկ պատուհան սկզբունքով, որի շրջանակում առաջարկվում է քննարկել ղազախական փորձի փոխանակման հնարավորությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոնշյալ թեմայի համատեքստում առավել մանրամասն քննարկումներ ունենալ և ուսումնասիրել ղազախական պետական ծառայությունների մատուցման մեկ միասնական պատուհանի մոդելը:

Այս համատեքստում կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև Ծառայությունների մատուցման համար միասնական թվային հարթակի կիրառման և դրա արդյունավետության վերաբերյալ տեղեկությունների ներկայացումը Ղազախստանի կողմից, ինչը դյուրին է դարձնում քաղաքացիների կողմից պետական մարմիններից պաշտոնական փաստաթղթեր ստանալու ընթացակարգը:

Կողմերը քննարկել են նաև երկու պետությունների ներկայիս փորձն էլեկտրոնային արդարադատության ներդրման կապակցությամբ, ինչպես նաև անդրադարձել թվային ցանցերի ստեղծմանը։

Տպել
Ամենաշատ