News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մարտի 8-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացված տեղեկություններն ավազակության մասին էին։ Ժամը 23-ի սահմաններում Ակնաշեն գյուղում բնակվող 40-ամյա մի տղամարդ մտել էր համագյուղացի 82-ամյա մի կնոջ տուն։ Թոշակառու տանտիրուհին միայնակ էր ապրում և այդ պահին քնած էր։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղամարդը դանակով սպառնալով՝ պահանջել էր ոսկյա զարդեր ու փող, որոնք չստանալով՝ հափշտակել էր կարի մեքենան ու փախել։ Հետագա միջոցառումներով կարի մեքենան հայտնաբերվել է. տղամարդն այն ճանապարհին գցել էր ու շարունակել փախուստը։

Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամերի ընթացքում բացահայտեցին հանցագործությունը: 40-ամյա ակնաշենցին հայտնաբերվել ու ձերբակալվել է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Տպել
Ամենաշատ