News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 21-ին, այցելել է սեպտեմբերի 21-23-ը Երեւանում անցկացվող Հայ ոսկերիչների համաշխարհային միության ցուցահանդես, որը նվիրված է Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին:

Ցուցահանդեսին, որին ներկայացված է մոտ 64-65 ընկերություն, մասնակցում են հայազգի ոսկերիչներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` ԱՄՆ-ից, Կանադայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Թայլանդից, Լիբանանից: Սերժ Սարգսյանը դիտեց բոլոր ցուցանմուշները, իսկ Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) ղեկավար Գագիկ Գեւորգյանը նրան ներկայացրեց դրանք: Գագիկ Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ աշխարհի ոսկերչական ինդուստրիայի մոտ 7 տոկոսը անում են AJA-ի հայ ոսկերիչները: «Լինելով մարդկության 0,1  տոկոսը, մենք անում ենք ինդուստրիայի 7 տոկոսը»,- ասաց նա:

Նրա խոսքով` հայ ոսկերիչների աշխատանքները ոչ միայն ձեռքի արդյունք է, այլեւ հոգու եւ սրտի եւ հենց դրանով էլ տարբերվում են օտարերկրյա վարպետների գործերից. «Հայ ոսկերիչը ոչ միայն դնում է իր շնորհքը, կրթությունը, այլեւ` իր հոգին եւ սիրտը: Հայ ոսկերիչների իրեր կրում են աշխարհի բոլոր հայտնի անձինք, կարող եմ ասել, որ չկա մի հայտնի անձնավորություն, որը հայ ոսկերիչի իր չունենա»,- նշեց Գագիկ Գեւորգյանը:Նշենք, որ ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի նաեւ համաժողով, որի նպատակն է` հնարավորություն ընձեռել ցուցադրել արդի հայ ոսկերչության ձեռքբերումները, ամրապնդել կապերն աշխարհասփյուռ հայ ոսկերիչների միջեւ, քննարկել Հայ ոսկերիչների համաշխարհային միության աջակցությամբ Հայաստանի ոսկերչական արդյունաբերությունը միջազգային ոսկերչական հանրությանն ինտեգրելու հնարավորությունները: Գագիկ Գեւորգյանը նշեց, որ նախատեսվում է ցուցահանդեսը դարձնել ամենամյա եւ այն անցկացնել աշխարհի տարբեր երկրներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ