News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններն իրացրին մարտի 13-ին: Ըստ ստացված տեղեկությունների՝ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի մի բնակիչ սնդիկի նմանվող նյութ է պահում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 58-ամյա տղամարդը հրավիրվեց բաժին: Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնեց, որ տան բակում պահում է սնդիկի նմանվող նյութ:

Նշված վայրում կատարված խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերեցին հողի մեջ դրված երկաթե տարա՝ լցված սնդիկի նմանվող նյութով:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Ամենաշատ