News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանը հետընթաց է արձանագրել Freedom House-ի ազատության վարկանիշային աղյուսակում՝ նախորդ տարվա 55-րդ հորիզոնականից հայտնվելով 54-րդում։ Հայաստանը, ըստ կառույցի, մասամբ ազատ երկիր է։

«Ազատությունն աշխարհում» տարեկան զեկույցում միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կառույցը նշում է, որ Հայաստանը 2018 թվականի հակակառավարական ցույցերից և իշխանափոխությունից հետո դեռևս գտնվում է «կարևոր անցումային գործընթացում և լրջորեն տառապում է» 44-օրյա պատերազմի հետևանքներից։

Կազմակերպությունը հիշեցնում է անցած տարվա արյունալի իրադարձությունը՝ Ադրբեջանի զինված ուժերի սեպտեմբերյան հարձակումը, որի հետևանքով զոհվել է մոտ 200 և վիրավորվել ավելի քան 293 հայ զինվոր, սպանվել է 3 խաղաղ բնակիչ, ևս 20 զինծառայող՝ գերեվարվել:

«Պաշտոնական զեկույցներում առկա հավաստի ապացույցների համաձայն՝ ադրբեջանական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարել», - արձանագրում է կառույցը, որն այդ օրերին հատուկ հայտարարությամբ դատապարտել էր Ադրբեջանի հարձակումները և Ալիևի վարչակազմին կոչ արել անհապաղ դադարեցնել Հայաստանի տարածքի վրա մահաբեր ոտնձգությունները։

Որոշ խոստումների կատարմանը խոչընդոտում են անվտանգային մարտահրավերները

Անդրադառնալով Հայաստանի ներքին խնդիրներին՝ զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ Փաշինյանի կառավարությունը խոստացել է կարգավորել երկարամյա խնդիրները, այդ թվում՝ համակարգային կոռուպցիան, ոչ թափանցիկ քաղաքական համակարգը, ընտրական թերի համակարգը, օրենքի թույլ գերակայությունը: Ըստ Freedom House-ի՝ որոշ խոստումների կատարմանը խոչընդոտում են Հայաստանի անվտանգային մարտահրավերները:

Զեկույցի հեղինակները վկայակոչել են Հայաստանի վարչապետի մեկ այլ խոստում բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու մասին և փաստել՝ այդուհանդերձ, երկու հարուստ գործարարներ պատգամավորական մանդատ են ստացել հենց Փաշինյանի գլխավորած կուսակցության ցուցակով:

Freedom House-ը Փաշինյանի մեկ այլ կուսակցի անուն է հիշատակում՝ Վահագն Հովակիմյանի, և ընդգծում, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում նրա ընտրությունը քաղաքացիական հասարակության մտահոգությունն է հարուցել՝ ԿԸՀ-ի անկախության և չեզոքության համատեքստում:

Օրենքի ընտրովի կիրառում

Իրավապաշտպան կազմակերպության գնահատմամբ` Հայաստանում քաղաքական գործիչների, պետական ծառայողների, գործարարների միջև հարաբերությունները պատմականորեն ազդել են քաղաքականության վրա և նպաստել օրենքի ընտրովի կիրառմանը:

«Բարձրաստիճան պետական պաշտոնյաները հազվադեպ են ենթարկվում հետաքննության՝ չնայած նրանց կողմից պաշտոնեական դիրքի ոչ պատշաճ օգտագործման ակնհայտ ապացույցներին», - շեշտում են փաստաթղթի հեղինակները, միևնույն ժամանակ արձանագրում, որ նախանցած տարվա ՏԻՄ ընտրություններից հետո իշխանությունները քրեական հետապնդում են նախաձեռնել մի շարք ընտրված ընդդիմադիրների գործիչների դեմ, ինչը, ըստ իրավապաշտպանների, քաղաքական դրդապատճառներ ունի։

Զեկույցի հեղինակները հիշեցնում են նաև խորհրդարանի ընդդիմադիրների դեմ կայացված որոշումները, որոնց համաձայն՝ «օրենսդիր մարմնի փոխխոսնակը և մշտական հանձնաժողովի նախագահը պաշտոնանկ են արվել բացակայությունների պատճառաբանությամբ»։

Լրտեսական ծրագիր

Կազմակերպությունը փաստաթղթում վկայակոչում է նաև Google ընկերության սպառնալիքների վերլուծության խմբի անցած մայիսին հրապարակած զեկույցը, ըստ որի՝ Հայաստանի կառավարությունը կապ ունի Predator լրտեսական ծրագրի հետ, որն օգտագործվել է լրագրողներին, ընդդիմախոսներին թիրախավորելու համար։

Լեռնային Ղարաբաղը ևս՝ մասամբ ազատ

Freedom House-ը «Ազատությունն աշխարհում» տարեկան զեկույցում ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Ի տարբերություն անազատ երկիր համարվող Ադրբեջանի, որն ընդամենը 9 միավոր է վաստակել քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների չափման գործընթացներում, Լեռնային Ղարաբաղը կազմակերպության կողմից գնահատվել է մասամբ ազատ՝ վաստակելով 36 միավոր։

«Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությունը 2020 թվականի պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից ենթարկվել է բռնությունների և թիրախավորված վայրագությունների: Չարաշահումները ներառում էին կասետային զինամթերքի, սպիտակ ֆոսֆորային ռումբերի և այլ ծանր զինատեսակների կիրառմամբ հարձակումներ, որոնք չէին տարբերակում ռազմական և քաղաքացիական թիրախները՝ այդ թվում հիմնական քաղաքների և գյուղերի բնակելի թաղամասերը», - ասվում է միջազգային կառույցի զեկույցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են՝ գյուղի անչափահաս երեխեքին են ծեծել. Գառնիկ Դանիելյան
Փաթաթվել են, գրկում, համբյուրում են, իբր երկիր են ազատագրել: Անչափահասներին խոշտանգել են, գործից հետո էլ ուրախ զվարթ գրկախառնվում են իրար ու մեկը մյուսին աչքալուսանք տալիս...
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Ամենաշատ