News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 02
USD
386.98
EUR
414.49
RUB
4.78
Տեսնել լրահոսը

Կապանի Բաղաբերդ թաղամասի հարակից սարալանջում բռնկված հրդեհը 3 օր անց՝ այսօր՝ մարտի 15–ին, մարվել է։ Հրդեհի հետեւանքով մոտ 22 հա խոտածածկույթ է այրվել, ծառերը վնաս չեն կրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ հրդեհի մարման աշխատանքները երկարել են, որովհետեւ տարածքը դժվարանցանելի է եղել։

«Հրդեհը մարվել է այսօր, ժամը 9։45–ին։ Հրդեհի բռնկման վայրը դժվարամատչելի էր, մեր փրկարարները ոտքով 3,5–4 կիլոմետր բարձրացել են, հնարավոր չէր մեքենայով գնալ, որովհետեւ ժայռոտ տարածք էր, մեքենայի ճանապարհ չի եղել։ Հրշեջ–փրկարարները ուսապարկերի միջոցով են ջրցան գործիքները, բահերը տեղ հասցրել։ Նրանք մոտակա գետերից էին ջուր լիցքավորում։ Բացի այն, որ տարածքը դժվարամատչելի էր, նաեւ հրդեհի մի քանի օջախ կար»,– պատմեց Արսեն Մկրտչյանը։

Հրդեհը մեկուսացվել է երեկ, ժամը 17։45–ին։ Հրդեհի տարածման վտանգ այլեւս չի եղել, բայց ըստ Արսեն Մկրտչյանի՝ ապահովությունից ելնելով հերթապահություն է սահմանվել։

«Այսօր առավոտյան կրկին դեպքի վայր է մեկնել մեր օպերատիվ խումբը, 2–3 փոքր ծխացող տարածքներ են եղել, դրանք էլ մարվել են ու աշխատանքները այդ տարածքում դադարեցվել են»,– հայտնեց Արսեն Մկրտչյանը։

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ հրդեհի դեպքի առթիվ պատշաճ հաղորդում չեն ստացել, հետեւաբար քրեական վարույթ չի նախաձեռնվել։

Հիշեցնենք ՝ մարտի 12-ին, ժամը 13։23-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասին հարակից սարալանջում այրվում է խոտածածկույթ: Մթության եւ դժվարանցանելիության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները գիշերները դադարեցվում էին։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 23 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի 10 աշխատակից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հանցագործները գերեզմաններից հանել են դիակներ եւ գողացել նրանց ոսկե ատամնաշապիկները
Ադրբեջանում հերթական աներեւակայելի հանցագործությունն է գրանցվել...
Բնակարանագողը բռնվեց հանցափաստով․ նրան վաղուց էին հետեւում
Նա բացակայել է մոտ 6 ժամ եւ այդ ընթացքում մտել ու գողացել են ոսկյա զարդեր ու...
Տարբերակ չունեք զղջումով ավարտելու. Քրեականի պետը պետք է ոչ միայն պաշտոնազրկվի, այլեւ կոչումազրկվի. Վիլեն Գաբրիելյան
Կա՛մ ձգվեք, կա՛մ այլևս խոսակցությունները լինելու են շատ ուղիղ, փաստարկված և պարտադիր հրապարակային, և վստահեցնում եմ, որ ոչ մեկիդ հաճելի չի լինելու...
Դատախազությունը պահանջում է բռնագանձել Արամ Հարությունյանին և նրա կնոջը պատկանող մի շարք գույքեր
Հակակոռուպցիոն դատարանում հունիսի 1-ին շարունակվել է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, նրա կնոջ և փեսայի դեմ Գլխավոր...
Տղան ասել է՝ վճարի սենյակի գումարը, քրեականի պետն էլ ասել է՝ ես կորոշեմ՝ երբ ու որքան վճարեմ․ մանրամասնում է փաստաբանը
Հաղորդումից հետո Ղայթամազյանը հանդիպել է Արազին, ներողություն խնդրել, սակայն տղան մերժել է իրեն եւ ասել, որ հաշտության որեւէ եզր չի տեսնում․․․
Մայրը և երեխան հյուր են եղել այդ տանը, որի պատուհանից էլ կինը երեխայի հետ ցած է նետվել. հարցաքննվել են կնոջ ազգականները
Նույն օրը, ավելի ուշ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակից իրենց մոտ տեղափոխված երեխան, գիտակցության չգալով, մահացել է...
Ամենաշատ