News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Փաստ է, որ պատերազմից 2 տրի անց մեր առաջնագիծը ամբողջությամբ կահավորված չէ, Ազատ գյուղում տեղի ունեցած ցույց տվեց, որ բարդ իրավիճակում ենք, մինչ օրս պատշաճ չի բացատրվել, թե ինչպես են 17-18 զինվորներ ապրել են այդքան փոքր տնակում: Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում դիմելով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Ուզում եմ հասկանալ՝ ինչքան ժամանակ է հարկավոր, որ սահմանների կահավորանքը հավուր պատշաճի իրականացվի եւ զինվորներն ապահով կարողանան իրենց զինծառայությունն իրականացնեն»,-ասաց նա:

Ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասաց. «Այո, առաջնագծում ամեն ինչ այնպես չէ, ինչպես կցանկանայինք բոլորս, բայց ամեն ինչ արվում է, որ առաջնագիծն օր առաջ լինի ավելի ամուր: Ես նաեւ փակ քննարկման ժամանակ ներկայացրել եմ, թե ինչ բնույթի աշխատանքներ են տարվում:

Առաջնագիծն իդեալական չէ, այդ թվում՝ սեպտեմբերյան դեպքերից հետո նոր առաջնագիծը նույնպես ամբողջական կահավորման կարիք ունի: Խոսքը վերաբերում է նաև թիկունքային որոշակի ենթակառուցվածքների: Բանակում կա հսկայական անելիք, այդ անելիքը, որը ես ստանձնել եմ մեկ տարի առաջ, ես հասցնելու եմ իր բարեհաջող ավարտին»:

Նա ավելացրեց, որ կառուցվել են հարյուրավոր կիլոմետրերով դաշտային ճանապարհներ, հարյուրավոր հենակետեր:

«Բայց պետք է հիշենք, որ այս ընթացքում ունեցել ենք էսկալացիաներ, առաջնագծի որոշակի ուղղություններում փոփոխություններ, ցավոք, ոչ հօգուտ մեզ: Բնականաբար, ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն է առաջացել շեշտադրումը կատարել նոր առաջնագծի վրա, ինչը բացասաբար է անդրադարձել ընդհանուր առաջնագծի վրա: Այսօր այն  հնարավորություններն ու ռեսուրսները, որ ներդրված են, դրանցով էականորեն ի վիճակի ենք փոխելու առաջնագծի որակը և պատկերը»,- ասաց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ