News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 02
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունների և Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև ուղիղ շփումներն այլընտրանք չունեն, NEWS.am-ին տված մեկնաբանությունում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների հեռանկարներին:

«Բաքվի և Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև ուղիղ և տեսանելի քննարկումների մեկնարկը ճիշտ ուղղությամբ քայլ է, եւ այն պետք է ողջունել: Ուղիղ շփումներն այլընտրանք չունեն, երբ խոսքը տարաձայնությունները հասցեագրելու մասին է, որը պետք է տեղի ունենա բացառապես բոլոր առնչվող շահագրգիռ կողմերի միջև բանակցությունների միջոցով: Նման երկխոսությունը պետք է միտված լինի վստահության ձեւավորմանը և ոչ թե առճակատումը բորբոքելուն: Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում զերծ մնալ բացասական հռետորաբանությունից և կենտրոնանալ փոխզիջումային լուծումներ գտնելու վրա, որը կհասցեագրի բոլոր կողմերի ունեցած լեգիտիմ մտահոգությունները»,- նշել է Կլաարը:

Մարտի 13-ին Արցախի արտգործնախարարությունն արձագանքեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հայտարարությանը, որով առաջարկվում էր Բաքվում հանդիպում կազմակերպել «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ վերաինտեգրման շուրջ շփումները շարունակելու նպատակով»:

«Արցախի Հանրապետությունը հավատարիմ է նախկինում հայտնած իր դիրքորոշմանն առ այն, որ նման հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում՝ ինչպես ս.թ. մարտի 1-ին, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման»,- հայտարարել է Արցախի արտգործնախարարությունը: Ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերին, ապա, ըստ հայտարարության, Արցախը հավատարիմ է հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցություններին, որոնք պետք է տեղի ունենան համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված ձևաչափով՝ կողմերի հավասար իրավունքների և ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային երաշխիքների առկայության պայմաններում:

Արցախի խորհրդարանի խմբակցությունները նույն օրը տարածած հայտարարությամբ շեշտել էին, որ Ադրբեջանի գործողությունների պայմաններում ուղիղ երկխոսության մասին խոսակցություններն անընդունելի են:

Տոյվո Կլաարը նաև մտահոգություն է հայտնել «հրադադարի խախտումների» առնչությամբ և կոչ արել ամբողջությամբ վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը:

«10 օր առաջ տեղի ունեցած մահացու միջադեպից հետո շփման գծում և միջազգային սահմանին հրադադարի հաճախակի խախտումների մասին վերջին հաղորդագրությունները մտահոգություն են առաջացնում: Եվրամիությունը խստորեն կոչ է անում զսպվածություն ցուցաբերել՝ հետագա էսկալացիան կանխելու համար: Երկխոսության և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատելու պայմաններում բռնությունն ու հարկադրանքի միջոցները չեն կարող ընդունելի լինել: Ինչպես նշել ենք բազմիցս, Եվրամիությունը նաև վերահաստատում է Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը վերականգնելու կոչը, հորդորում գազի, էլեկտրաէներգիայի և հեռահաղորդակցական ծառայությունների մատակարարումն իրականացնել անխափան»,- նշել է Կլաարը:

Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից փակ է ադրբեջանցի ինքնահռչակ էկոակտիվիստների կողմից: Արցախի Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ Ադրբեջանի կողմից վերջին օրերին հրադադարի խախտման դեպքերի աճ է գրանցվել: Մարտի 5-ին Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն հարձակում կատարեցին Արցախի տարածքում, ինչի հետևանքով երեք ոստիկան զոհվել է, մեկը՝ վիրավորվել: Հայաստանի արտգործնախարարությունը կատարվածը ահաբեկչական գործողություն էր որակել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալիեւը մտահոգված է, որ 44-օրյա պատերազմի երեք բացառիկ պայմաններն այլեւս չկան․ ֆրանսիացի փորձագետ
Ալիեւը ցանկանում է լուծել Ղարաբաղի հարցը, ուզում է, որ ոչ ոք չխոսի այս խնդրի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին․․․
Մենք լավ հասկանում ենք՝ ինչքան առանցքային է Սյունիքը ՀՀ տարածքի ամբողջականության համար. Ֆրանսիացի պաշտոնյան՝ Փաշինյանին
Մեզ համար շատ կարևոր էր գնալ հենց Սյունիքի մարզ և լինել առաջին ֆրանսիական…
Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք. Փաշինյանը՝ Վոքիեին
Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում և ուրախ եմ կրկին հանդիպելու համար: Մենք նաև ուրախությամբ ենք արձանագրում, որ Հայաստանի և Ֆրանսիայի…
Ադրբեջանի ԶՈՒ-ն բացարձակ անարգել մտնել է Տեղ համայնքի տարածք. Սա Փաշինյանի գարնանային «նվերն» է հայ ժողովրին. Չալաբյան
Տեղ-Աղավնո հատվածում հայկական ուժեր չկային, դա ռուսական խաղաղապահների...
ՀԱՊԿ-ն պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանին օգնելու համար  
Շուվալովի խոսքով՝ օգնության միջոցներն արդեն ներառված են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծում․․․
Ադրբեջանը պլացդարմ է ձեւավորել հետագայում պլանավորվելիք գործողությունների համար. Տիգրան Աբրահամյան
Վերջին օրերին Սյունիքի հետ կապված մի կողմից բավական հակասական տեղեկատվություններ կան, մյուս կողմից իշխանությունը փորձում էր…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ