News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Առավոտ» կայքի յութուբյան ալիքը՝ Aravot Daily-ն, այս պահին ապաակտիվացած է։ Լրատվամիջոցն իր յութուբյան ալիքի նկատմամբ հասանելիությունը կորցրել է երեկ, ժամը 19։46-ին։

«Ալիքն ապաակտիվացել է իբր համայնքային խախտումների պատճառով, տեղյակ չեմ, թե ինչ է դա նշանակում։ Կարող եմ ասել, որ երբ մենք դեռ հասանելիություն ունեինք յութուբյան ալիքի նկատմամբ, Youtube–ի կողմից սահմանված երեք սթրայքը լրացած չի եղել։ Մենք զգուշացում չենք ստացել։ Մինչեւ ալիքի ապաակտիվացումը՝ այն անվանափոխվել էր։ Սկզբում խիստ ընտրողաբար էին տեսանյութերը ջնջվում։ Օրինակ՝ թողել էին ՔՊ–ական մի պատգամավորի տեսանյութ, մեկ ամիս առաջ տեղի ունեցած ԱԺ նախագահի ելույթը, Նիկոլ Փաշինյանի չորս ամիս առաջվա ելույթը, Ֆինանսների նախարարի ելույթը։ Զարմանալի էր, որ տեսանյութերը ընտրողաբար էր ջնջվում։ Իսկ երբ ես ֆեյսբուքյան իմ էջում հայտնեցի, որ «հրաշքով» պահպանվել են ՔՊ–ականների տեսանյութերը, նաեւ դրանք ջնջվեցին, այժմ մեր ալիքի բոլոր տեսանյութերը ջնջվել են»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց առցանց «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Աննա Իսրայելյանը։

Նա չգիտի՝ ով կամ ովքեր կարող էին ապաակտիվացնել Aravot Daily-ի յութուբյան ալիքը։

«Ես չեմ կարող որեւէ վարկած բացառել, սկսած նրանից, որ սա պարզ հակերային միջամտություն է  համակարգչի վարակման հետեւանքով, վերջացրած այն փաստով, որ մենք ալիքի նկատմամբ հասանելիությունը կորցրել ենք երեկ, ժամը 19։46-ին, իսկ մինչեւ 19։15–ը մեր ֆեյսբուքյան ու տելեգրամյան էջերում անոնս կար, որ

ցուցադրվելու է հարստացած հեղափոխականների մասին լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի ֆիլմը, որը տեխնիկական պատճառներով չհասցրինք ցուցադրել եւ անոնսը փոխվեց ու հայտնեցինք, որ ֆիլմը ցուցադրվելու է այսօր, 21։00–ին։

Զուգադիպությո՞ւն է, թե՝ ոչ, չեմ կարող ասել, փաստը այն է, որ  պարզ համընկնում կա»,– ընդգծեց առցանց «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Աննա Իսրայելյանը։

Նա հավելեց, որ «Ովքե՞ր են մեր օրերի «Չախչախ թագավորները» ֆիլմը ցուցադրվելու է այսօր՝ «Առավոտի» ֆեյսբուքյան էջում։

«Երեկ Twitter-ի նկատմամբ էլ մի պահ հասանելիությունը կորցրինք, հետո վերականգնվեց, եթե մեր ֆեյսբուքյան էջի հետ  որեւէ բան չպատահի, ապա այսօր այդ հարթակում ֆիլմը կցուցադրվի»,– նշեց Աննա Իսրայելյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ