News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանա-ադրբեջանական հարաբերությունների սրումը հիշեցնում է խաղատուն, որտեղ բոլոր մասնակիցները անընդհատ բարձրացնում են խաղադրույքները։ Դիմակայությունն արդեն համակարգային բնույթ է կրում։ Առաջին հերթին, էսկալացիան կապված է 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո Հարավային Կովկասում փոփոխված դասավորության հետ, գրում է Tolishmedia-ն։ 

«Իրանը, որը դժգոհ է պատերազմի արդյունքներից, հյուպատոսություն է բացում Սյունիքում, Հայաստանը սատարում եւ հայտարարում է Թավրիզում հյուպատոսություն բացելու մասին (տեղն ընտրվել է բավականին խորհրդանշական, քանի որ Թավրիզը ադրբեջանցիների գլխավոր քաղաքն է Իրանում)։ Ադրբեջանը բարձրացնում է խաղադրույքները եւ սադրանք կազմակերպում Թեհրանում իր դեսպանատանը, որտեղ իրանցի ադրբեջանցին գնդակահարել է Բաքվի ադրբեջանցիներին՝ կասկածելով նրանց կնոջն առեւանգելու մեջ (պարզապես ինչ-որ անեկդոտ է): Բացի այդ, Ալիեւը գրեթե բացահայտ վարկաբեկում է Բաքվի հանրապետության շիաներին՝ չնայած Այաթոլլահի անեծքներին եւ ԻՀՊԿ-ի սպառնալիքներին։ Ի պատասխան՝ իրանցիները սահմանին ռազմական մանեւրներով վրդովեցնում են բաքվեցիներին։ Ի դեպ, Իրանը մինչ օրս չի վավերացրել դեռեւս 2018 թվականին ընդունված Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան, ինչի պատճառով այդ միջազգային իրավական փաստաթուղթը չի կարող օրինական ուժի մեջ մտնել, իսկ Բաքուն չի կարող ծովի վիճելի շրջաններում շելֆի հետախուզում իրականացնել»,-գրում է պարբերականը։  

Հոդվածի հեղինակը պնդում է, որ լարվածության երկրորդ փուլը սկսվել է Բիբիի, այսինքն՝ Նեթանյահուի՝ Իսրայելում իշխանության վերադառնալուց հետո, որը հայտնի է «իրանական խնդրի» լուծման վերաբերյալ իր արմատական հայացքներով եւ Ալիեւ-Փաշաեւների ընտանիքի վրա ունեցած ազդեցությամբ։  Խաղադրույքները կրկին բարձրանում են։ 

«Բոլորովին վերջերս Ալիեւը հանդես եկավ Իրանի դեմ հետեւյալ հայտարարությամբ․ «Մենք միշտ պատասխանել ենք եւ կպատասխանենք ցանկացած հակաադրբեջանական քայլերի՝ լինեն դրանք հայտարարություններ, թե գործողություններ: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի պաշտպանենք մեր ապրելակերպը, Ադրբեջանի եւ ադրբեջանցիների, այդ թվում՝ Իրանում բնակվող ադրբեջանցիների զարգացման աշխարհիկ վեկտորը։ Նրանք մեր ազգի մի մասն են»։  

Ի՞նչ նկատի ունի Ալիեւը՝ խոսելով իր ապրելակերպի մասին, որը նա ցանկանում է պաշտպանել Իրանից՝ կոռուպցիա, խնամիություն, շիաների ճնշումներ, բնական ռեսուրսնեի յուրացում, թե՞  կենսաթոշակների եւ նպաստների բացակայություն։ Կամ գուցե մարմնավաճառություն, սոդոմիա եւ ալկոհոլ ամեն քայլափոխի: Ի դեպ, հաշվի առնելով այն, որ Իրանում ապրում է առնվազն 15 միլիոն ադրբեջանցի, ավելի շուտ Այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին է ադրբեջանական ազգի ղեկավարը, քան Ալիեւը։ Առավել եւս, որ ի տարբերություն քուրդ Ալիեւի՝ Այաթոլլահը զտարյուն ադրբեջանցի է»,-եզրափակում է հոդվածագիրը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ