News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բաքվում, ինչպես սովորաբար լինում է ավելորդ զազրախոսության դեպքում, անհեթեթ մտքեր են արտահայտել։  

«Հայ բնակիչների հետ երկխոսության հարցին կրկին միջամտելու Հայաստանի վարչապետի փորձը, ղարաբաղյան տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխանության և Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված բացարձակ սադրիչ հայտարարությունները, «Ղարաբաղի ժողովուրդ եւ կառավարություն» արտահայտությունների օգտագործումն անընդունելի են»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, հաղորդում է АПА-ն:  

«Հայաստանի կողմից մեր այն դիրքորոշման անտեսումը, որ հայկական ծագմամբ բնակիչների վերաինտեգրման քննարկումները Ադրբեջանի ներքին գործն է, եւ որ օտար պետությունները դրանում դերակատարում չունեն, վկայում է այն մասին, որ նա չի հրաժարվում 90-ականների սկզբին մեր երկրի դեմ սկսված ագրեսիվ քաղաքականությունից՝ «ժողովուրդների ինքնորոշման» սկզբունքի շղարշի ներքո։ Հայաստանի վարչապետը պետք է հասկանա, որ Ղարաբաղի տարածաշրջանի հայկական ծագումով բնակիչների իրավունքները երբեք չեն կարող ավելի բարձր լինել, քան տարածաշրջանի ադրբեջանցի բնակչության իրավունքները, եւ Ադրբեջանը կիրառում է ու կկիրառի միայն իրավահավասար մոտեցում տարբեր էթնիկ ժողովուրդների նկատմամբ, որոնք ապրում են իր տարածքում»,- ասել է Այխան Հաջիզադեն։ Նրա խոսքով, «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հակաադրբեջանական արշավը, որը խախտում է միջազգային տարբեր հարթակներում նրա կողմից տրված խոստումներն ու պարտավորությունները, այդ թվում՝ նրա հռետորաբանությունը, որը խափարում է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները եւ միջազգային միջնորդների ջանքերը, լավ բան չի գուշակում Հայաստանի համար»։ ԱԳՆ ներկայացուցիչը առիթը բաց չի թողել «Հայաստանի տարածքում ապրող խաղաղ ադրբեջանցիների սպանության մեջ» Հայաստանին մեղադրելու համար։

Սլաքներն այլ կողմ ուղղելու համար ԱՀ ԱԳՆ ներկայացուցիչը Հայաստանին մեղադրել է սահմանին սադրանքներ նախապատրաստելու մեջ, ինչի համար, պարզվում է, Երեւանում խոսում են Բաքվի սադրանքների մասին։ «Դեռեւս ոչ մի պայմանավորվածություն եւ պարտավորություն չկատարած Հայաստանի կողմից Ադրբեջանին մտացածին պայմանավորվածություններից հրաժարվելու մեջ մեղադրելը, այն պնդումները, որ Ադրբեջանը սրում է իրավիճակը սահմանամերձ շրջաններում, ընդամենը Հայաստանի հնարավոր ռազմական սադրանքները քողարկելուն ուղղված քայլ է»,- ասել է Հաջիզադեն։ Նրա խոսքով, «Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրով, քանի որ դեմ է խաղաղության համաձայնագրի տեքստում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառող կետերին, խրախուսում է ապագա խախտումները նույնիսկ համաձայնագրի տեքստի պատրաստման ժամանակ, թաքցնում է այդ ոչ կառուցողական մոտեցումները եւ առաջ է քաշում այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են «միջազգային մեխանիզմներ»-ը եւ «երաշխիքների միջազգային ինստիտուտ»-ը։

Բաքվի պաշտոնյայի տրամաբանությամբ՝ միջազգային մեխանիզմները նախապատրաստվող սադրանքի նշան են։ Վարագույր, ինչպես ասում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ