News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ աջակցություն է հայտնել Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողությանը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Այժմ ես ուզում եմ օգտվել պահից, քանի որ սա իմ առաջին այցն է Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո, եւ կրկնել սիրիական դիրքորոշումը՝ հաջակցություն այս հատուկ գործողության՝ ընդդեմ նեոնացիստների եւ հին նացիստների։ Ես ասում եմ, որ դրանք հին ու նոր նացիստներ են, քանի որ Արեւմուտքը, ինչպես ընդունել է հին նացիստներին իր հողում, այժմ էլ աջակցում է նրանց մեր ժամանակներում»,- ասել է Ասադը Կրեմլում Պուտինի հետ բանակցությունների ժամանակ։

Միաժամանակ նա նշել է, որ իր երկրի դիրքորոշումը կապված է ոչ միայն Սիրիայի ու Ռուսաստանի բարեկամության հետ։ «Մեր դիրքորոշումը չի բխում միայն մեր միջեւ գոյություն ունեցող բարեկամությունից եւ նվիրվածությունից, մեր դիրքորոշումը ելնում է նրանից, որ աշխարհն իսկապես կայունացման կարիք ունի, այլապես այն կմոտենա մեծ փլուզմանը»,- ասել է Ասադը:

Նրա խոսքով՝ թեեւ Ռուսաստանն այժմ հատուկ գործողություն է իրականացնում, նրա աջակցությունը Սիրիային չի փոխվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բունդեսվերը Ուկրաինայի ԶՈւ-ին կհանձնի 10 000 արկեր. գերմանացի գեներալ
Առաջիկա օրերին Գերմանիան Ուկրաինային կտա 10 հազար հրետանային արկեր...
ԱՄՆ-ն և Թուրքիան բանակցություններ են վարում Ուկրաինայի համար պայթուցիկ նյութերի գնումներն ավելացնելու շուրջ. Bloomberg
Հայտարարության մեջ, որը կարևորում է Տեխասի և թուրքական արդյունաբերության մեջ ներդրումները...
Մակրոնի հայտարարությունն Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին զայրացրել է ամերիկացի պաշտոնյաներին. Bloomberg
Մակրոնի խոսքերը կարող էին հակառակ ազդեցություն ունենալ...
Ֆրանսիան շուտով Ուկրաինային 78 «Caesar» հաուբից կմատակարարի. Լըկորնյու
Նախարարը նշել է, որ Ֆրանսիան միաժամանակ մտադիր է այս տարի 155 մմ տրամաչափի զինատեսակների համար 80 հազար արկ մատակարարել․․․
Զելենսկին Դանիլովին ազատել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից
Այս պաշտոնում է նշանակվել Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ալեքսանդր Լիտվինենկոն...
Սպիտակ տունը մեղադրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակին Կիեւին ռազմական օգնություն չտրամադրելու ցանկության մեջ
Մայք Ջոնսոնը չի ցանկանում ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային...
Ամենաշատ