News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հնարավոր է, որ Ադրբեջանին սկզբնական շրջանում բլիցկրիգը հաջողվի, բայց այդ քայլի հետեւանքները ողբերգական են լինելու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության Ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը:

Պատասխանելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերաբերյալ հարցին` փորձագետը նշել է, որ Ադրբեջանի բյուջեն զուգորդելի է Հայաստանի բյուջեի հետ:

«Դրա համար ես չէի խոսի ուժերի հավասարակշռության մասին»,-նկատել է փորձագետը: Նա նշել է, որ վերջին շրջանում Ադրբեջանը անընդհատ խոսում է այն մասին, որ կգործադրի բոլոր ջանքերը, այդ թվում ռազմական ուժերը, 90 թվականի դրությունը վերականգնելու համար: Եւ դրանում է գլխավոր խնդիրը»: Փորձագետի խոսքով, Ադրբեջանի ռազմական դոկտրինն այնքան էլ պատշաճ չէ: Ադրբեջանը որպես գլխավոր վտանգ դիտարկում է Հայաստանը: Երկրորդ վտանգը Ռուսաստանն է: Փորձագետի խոսքով, դա շատ սխալ է: Ադրբեջանի սպառնալիքների կոնտեքստում նա հիշեցրել է նավթի գործոնը եւ Իրանին, մասնավորպես Իրանի դիրքորոշումը Ադրբեջանի եւ Իսրայելի կապերի հարցում:

Սպառնալիքների կոնտեքստում Ադրբեջանի համար Հայաստանի դեմ ռազմական ուժ կիրառելու վերաբերյալ մյուս կարեւոր հարցը, դա միջազգային հանրության դիրքորոշումն է: Ադրբեջանի համար գլխավոր հարստությունը նավթն է, որում մեծապես հետաքրքրված է ԵՄ-ն. «Ո՞վ թույլ կտա նրանց: Ինչ էլ որ ասենք, նրանց համար գլխավորը նավթն է»:

«Եթե Ադրբեջանը համարձակվի ռազմական գործողություններ սկսել, ապա պարտություն կկրի բոլոր դիրքերում»,-շեշտել է փորձագետը` հավելելով, որ նա այդ դեպքում չի բացառում իշխանափոխություն Ադրբեջանում: «Ոչ ԵՄ-ն, ոչ ՄԱԿ-ը, ոչ ՆԱՏՕ-ն չեն համաձայնվի, որ հակամարտությունը լուծվի ռազմական ճանապարհով»,-հիշեցրել է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ