News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


5-րդ շարասյունը ՀՀ-ում կա  եւ գործում է. սկսած Ազգային ժողովից, վերջացրած զինված ուժերից, անվտանգային համակարգից, բոլոր տեղերում էլ մարդիկ կան, որոնք աշխատում այլ ետության շահերի համար: Այս մասին  այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով 5-րդ շարասյան վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

«Պատերազմի ժամանակ ակնհայտ կային  փաստեր, որոնք հուշում էին այն մասին, որ որոշ մարդիկ՝ զինծառայողներ եւ այլն  տարածում էին տարաբնույթ խոսակցություններ, պռովակացիաներ, որոնք ջլատում էին բանակի ուժերը եւ դա արվում էր մի մասը դիտավորությամբ, մի մասը ոչ դիտավորությամբ: Որոշ դեպքերում էլ  այդ գործողություններն ունեն կազմակերպիչներ, դրդիչներ եւ օժանդակողներ եւ սա արդեն դառնում է  5-րդ շարասյուն: Այս պահի դրությամբ էլ տեղի են ունենում մի շարք դավաճանական փաստեր,որոնց մի մասը ԱԱԾ-ն հրապարակել է, մի մասն էլ չի հրապարակվում, քանի որ դեռ պրոցեսներ ունեն անցնելու: Հենց այս փաստերը բա ինչ են, եթե  5-րդ շարասյուն չեն, եթե դավաճանական պրոցեսները կրել են համատարած բնույթ, դրանք եղել են կազմակերպված, սա արդեն խոսում է 5-րդ շարասյան մասին: Որեւէ մեկդ չեք լսել, որ Արցախում մարդիկ մեր մոբիլիզացված ուժերին ասում էին՝ ինչ եք եկել, մեկ է սաղ տված է, խոսացված է, ինչի եք եկել պաշտպանելու, գնացեք ձեր երկիրը, մեկա ծախած է»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք ճիշտ է հնարավոր էսկալացիայի սպառնալիքի պայմաննեչրում երկիրի առաջին դեմքի մակարդակով խոսել 5-րդ շարասյան մասին, պատգամավորն ասաց, որ վարչապետն ասում է այն, ինչ կա. «Վարչապետն ասում է այն, ինչը կա, որ վաղը չասեք՝ ինչու չէիք ասում 5-րդ շարասյան մասին, վարչապետը որեւէ բան էս երկրի բնակչությունից, ՀՀ քաղաքացիներից չի թաքցնում: Նա ասում է եւ սա, ինչ կապ ունի էսկալացիան, եթե էսկալացիան լինի, նորից գնալու ենք, փրկելու ենք, փորձելու ենք պաշտպանել երկիրը, մեկ է դա լինելու է, հիմա որ դավաճաններ կան, չասենք, որ կա: Իհարկե, բանակի մեծ մասը նվիրյալներ են, որոնք հերոսներ են, եւ հիմա էլ պատրաստ են կռվել, բայկց իրենց շարքերում կան մարդիկ, որոնք զբաղվել են դավաճանական գործողություններով: Որեւէ հակասություն չեմ տեսնում, թե ինչու վարչապետը պետք է այս փաստը թաքցներ ժողովրդից»:

Տպել
Ամենաշատ