News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Վարչապետի ասուլիսը շատ տարօրինակ ասուլիս էր, որտեղ դեպրեսիվ, անզորության մեսիջներ էին պարունակում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոտկոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

«Նախ, պարզվեց, որ մի քանի թեզ, որ առաջ էր քաշում այս խումբը, բոլորը տապալվեցին: «Արցախը հանձնենք, լվ ապրենք»-ը տապալվեց, որովհետեւ հիմա ինքն էլ է ասում, որ Ադրբեջանը մինչեւ վերջ է ուզում գնալ, Հայաստանի հարցն է, ոչ միայն Արցախի: Խաղաղության դարաշրջանը տապալվեց, մեր արտաքին քաղաքականությունը եւս տապալվեց, Արեւմուտքից որեւէ ռեալ խոստումներ, պայմանագրեր կամ երաշխիքներ չկան: Ռուսաստանի հետ տապալել ենք հարաբերությունները, հիմա ասում ենք՝ ՀԱՊԿ-ը ինքն է ուզում Հայաստանը լքել: Այսինքն սա տոտալ կատաստրոֆայի մեսիջ էր առանց որեւէ հարցի լուծման հեռանկարի:  Այսինքն այս հարցը ո՞վ է լուծելու, ինչ են անելու, դրա մասին չխոսվեց: Դրա փոխարեն նոր մեղավորներ գտան, պարզվում է բանակն է մեղավոր: Որեւէ ռեալ պլան չկա այս իրավիճակից դուրս գալու»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Հայաստանն առաջարկում է, որ Բաքուն եւ Ստեփանակերտը միմյանց հետ բանակցեն միջազգային ինչ-որ մեխանիզմի միջոցով, Խաչիկյանն ասաց. «Արցախին ուժով ստիպելու են, որ նրանք ենթարկվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Մենք 30 տարի փորձել ենք այնպես անել, որ ադրբեջանցիները ուղիղ խոսեն  Արցախի հետ, բայց նրանք 30 տարի հրաժարվել են, որովհետեւ դա անել, նշանակում է ընդունել, որ Արցախն առանձին է Ադրբեջանից: Դա առաջին քայլն է դեպի անկախություն: Ադրբեջանը դրան չի համաձայնի եւ ուժով լուծելու է իր բոլոր հարցերը: Սրանք դատարկ խոսակցություններ են:

Մենք ուզում ենք Արցախը հանձնել Ադրբեջանին, բայց ինքն է ասում, որ հարցը Արցախով չի սահմանափակվի: Ուզում ենք դա դարձնել Ռուսաստանի պրոյեկտը, Ռուսաստանն ասում է՝ այդպիսի բան չի լինելու, մենք ձեր փոխարեն այդ հարցը չենք լուծելու: Թե այս դատարկ խոսակցություններն ինչու են վարում, ես չգիտեմ»:

Արթուր Խաչիկյանը Արեւմուտքի դիրքորոշումն ու հայտարարությունները ամոթալի համարեց. «Եվրոպայի կողմից շատ ամոթալի անտարբերություն է, որը միայն դատարկ բառեր մատուցեց եւ ոչինչ չարեց, որ պաշտպանի Արցախի իրավունքները: Կար Մինսկի խումբ, որի մասին չենք խոսում, այն գոյություն չունի, կա ազգերի ինքնորոշման իրավունք, դրա մասին Եվրոպան չի խոսում, Արցախում շուտով լինելու է էթնիկ զտում, դրա մասին Եվրոպան չի խոսում: Նրանք բացարձակ անտարբեր են: Կլաարը եկավ, պարզվեց մի բան էլ մենք ենք պարտք, ինչ-որ բան մոռացել էինք տալ Ադրբեջանին: Մեզ վրա կարող է լինել հարձակում, Ադրբեջանը կարող է հարձակվել Արցախի վրա, Իրանի հարցերը կարող է ուժով լուծվեն, մենք կարող ենք ընկնել ոտքի տակ: Ի՞նչ է անելու մեր ղեկավարությունը, պատասխան չկա»:

Նա ընդգծեց, որ այսօր Հայաստանը դաշնակիցներ չունի. «Արեւմուտքի հետ խանդավառությունը մեզ ոչինչ չտվեց, իսկ մյուս կողմից պատրվակ ենք ստեղծում, որ դուրս գանք ՀԱՊԿ-ից: Այսինքն զրկվում ենք ռեալ դաշնակիցներից, բայց այլընտրանք չունենք: Սա տոտալ ֆիասկո է, ռազմական, դիվանագիտական, պետական ֆիասկո»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի գյուղերի հանձնումը ոչ թե կհետաձգի, այլ կմոտեցնի պատերազմը. Կիվիրյան
Փորձագետը ցինիզմ է անվանել այն հայտարարությունը, թե սա սահմանազատման գործընթաց է...
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան
Ցանկացած ցինիկ հարձակում անգամ պետք է ունենա որոշակի հենք։ Տավուշի...
Պետդեպը՝ Զախարովային. Հարավային Կովկասում տուրբուլենտությունը պայմանավորված է վերջին ամիսներին ՌԴ գործողություններով
Ինչ վերաբերում է Բրյուսելում կայանալիք հանդիպմանը...
Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան
Մենք ունենք բոլոր հնարավոր շանսերը այս գործընթացը կանգնեցնելու համար…
Մենք ՀՀ-ին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Ամենաշատ