News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է, որ պատրաստ է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ միայն Սիրիայի Արաբական Հանրապետությունից թուրքական զորքերի դուրսբերումից հետո։

«Ինչ վերաբերում է Էրդողանի հետ հանդիպմանը, ապա դա կապված է այնպիսի փուլի հետ, երբ Թուրքիան պատրաստ կլինի հստակ ձեւով եւ առանց որեւէ անորոշության լիովին դուրս բերել (թուրք զինվորականներին- խմբ.) Սիրիայի տարածքից, դադարեցնել ահաբեկչությանն օժանդակությունը եւ վերադառնալ այն իրավիճակին, որը կար Սիրիայում պատերազմն սկսվելուց առաջ։ Սա է միակ տարբերակը, որի դեպքում ես կարող եմ հանդիպել Էրդողանի հետ»,- ասել է Ասադը։

«Բացի այդ, ո՞րն է նման հանդիպման արժեքը եւ ինչո՞ւ այն կազմակերպել, եթե հանդիպումը չի հանգեցնելու վերջնական արդյունքների Սիրիայում պատերազմի համար»,- ավելացրել է նա։

Նրա խոսքով՝ Թուրքիան բացասական դեր է խաղացել Սիրիայի պատերազմում՝ աջակցելով այնպիսի կազմակերպությունների, որոնք Դամասկոսն ահաբեկչական է համարում, եւ Սիրիայի տարածք մտցնելով իր զորքերը։

«Թուրքիան մեզ համար օկուպանտ պետություն է»,- ասել է Ասադը։

Նա նշել է Ռուսաստանի կարեւոր դերն այն հարցում, որ նա լավ հարաբերություններ է պահպանում ինչպես սիրիական, այնպես էլ թուրքական կողմի հետ։

«Մենք վստահում ենք ռուսական կողմին, քանի որ այն խաղացել է միջնորդի դեր այդ շփումները հեշտացնելու գործում, այն հիմքերի շրջանակում, որոնց վրա հենվում է ռուսական քաղաքականությունը։ Այդ հիմքերից են՝ միջազգային իրավունքի հարգումը, պետությունների ինքնիշխանության ճանաչումը, ահաբեկչությունը չընդունելը, Սիրիայի տարածքային ամբողջականության եւ նրա տարածքում սիրիական պետության ինքնիշխանության հարգումը, ոչ լեգիտիմ օտարերկրյա զինված ուժերը Սիրիայից դուրս բերելու անհրաժեշտությունը»,- նշել է Ասադը։

«Ռուսաստանն այդ նպատակով աշխատում է Սիրիայի հետ միասին՝ կարգավորման փորձեր ձեռնարկելով Ժնեւի, Աստանայի եւ այլ հարթակներում։ Այդ բոլոր (բանակցությունները- խմբ.) մեկ նպատակ ունեն՝ վերականգնել կայունությունը Սիրիայում»,- ընդգծել է Ասադը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
ԱՄՆ-ն այս շաբաթավերջին կսկսի հարվածներ հասցնել իրանական օբյեկտներին. WSJ
Ըստ թերթի, հարվածները կլինեն «բազմաստիճան»...
Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսին
Տուժածներ չկան...
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կրճատում է բարձրաստիճան սպաների թիվը Սիրիայում
Իրանը կսկսի ավելի շատ հույս դնել դաշնակից շիա խմբավորումների վրա՝ տարածաշրջանում իր ազդեցությունը...
13 տարի անց ԱՄԷ առաջին դեսպանը ժամանել է Դամասկոս
ԱՄԷ-ն իր դեսպանության աշխատանքը Դամասկոսում վերականգնել է 2018թ. դեկտեմբերին...
Ամենաշատ