News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը TikTok սոցիալական ցանցի չինացի սեփականատերերից պահանջում է վաճառել իրենց բաժնեմասերը, հակառակ դեպքում հավելվածը կարող է արգելվել երկրում, գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

ԱՄՆ վարչակազմը TikTok-ը դիտարկում է որպես սպառնալիք ազգային անվտանգությանը։ Մարտի սկզբին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին, որը թույլ է տալիս ԱՄՆ նախագահին արգելել այս սոցիալական ցանցի գործունեությունը երկրում։

«Բայդենի վարչակազմը պահանջում է TikTok-ի չինացի սեփականատերերից վաճառել իրենց բաժնեմասերը, հակառակ դեպքում հավելվածը կարող է արգելվել ԱՄՆ-ում... ԱՄՆ-ի օտարերկրյա ներդրումների կոմիտեն վերջերս հայտարարել է վաճառքի պահանջի մասին», - գրում է թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրներին:

Ինչպես գրում է Wall Street Journal-ը, չորեքշաբթի TikTok-ի ներկայացուցիչները նշել են, որ հարկադիր վաճառքը չի օգնի լուծել անվտանգության ենթադրյալ վտանգը:

«Եթե նպատակը ազգային անվտանգությունը պաշտպանելն է, ակտիվների մի մասի վաճառքը չի լուծի խնդիրը. սեփականատիրոջ փոփոխությունը որեւէ նոր սահմանափակում չի մտցնի տվյալների հոսքի կամ դրանց հասանելիության վրա», - ասել է TikTok-ի ներկայացուցիչ Բրուկ Օբերվեթերը:

Հաղորդվում է, որ TikTok-ի սեփականատեր ByteDance-ի բաժնետոմսերի 60 տոկոսը պատկանում է համաշխարհային ներդրողներին, 20 տոկոսը աշխատակիցներին եւ 20 տոկոսը՝ ընկերության հիմնադիրներին, որոնք  ձայնի մեծ իրավունք ունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Հոնկոնգն առաջինն է Ասիայում, որը թույլ է տվել ETF առևտուրը Bitcoin և Ethereum կրիպտոարժույթների հիման վրա
Համապատասխան թույլտվություն է ստացել ChinaAMC (HK)  ընկերության Հոնկոնգի բաժինը
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
ՀՀ իշխանությունները «Միր» քարտի հետ կապված իրավիճակը ՏՏ ոլորտի պատժամիջոցների առաջացրած դժվարություններից են անվանել
Տարբեր երկրներ ագրեսիվ քաղաքականություն են վարում․․․
Հայաստանի իշխանությունները վստահեցրել են, որ Ակադեմիական քաղաքը պոտենցիալ ոչնչացնելը «այդքան հեշտ» չի լինի
Պաշտոնյան հորդորեց այս հարցի շուրջ արհեստական ​​լարվածություն չստեղծել...
Ամենաշատ