News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


87 MAN ավտոբուսներն ամբողջ ծավալով ներկրված են, Երևանում են, և արդեն տևական ժամանակ են այստեղ, ինչպես նաև 150 Zhontong ավտոբուսները: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ես ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից, որովհետև ակնկալվում էր, որ մարտի 1-ից 237 նոր ավտոբուս՝ 87 MAN 12 մետրանոց և 150 Zhontong, կկարողանան տեսնել Երևան քաղաքում։ Ցավոք սրտի, դա տեղի չի ունեցել, մեր մեղավորությունն է, մեր պատասխանատվությունն է, և ես դրա համար ներողություն եմ խնդրում:

Ինչ վերաբերում է արդեն բուն ավտոբուսների երթուղի մտնելուն, մենք մոտավորապես 30 օրվա ընթացքում կարող ենք ունենալ, զուգահեռ անցկացնում ենք մրցույթները. որոշակի գործընթաց կա, որ մենք արդեն սկսել ենք իրականացնել:

Եթե այսօր շրջենք Երևանով և երևանցիներին հարցնենք՝ ինչպես է տրանսպորտային վիճակը Երևանում, բոլորը կասեն, որ վատթարացել է, որովհետև հին «ԳԱԶելները», իհարկե, շատ վատ էին, բայց քանակապես ավելի շատ էին, այսօրվա ավտոբուսների քանակը բավարար չէ Երևանի ամբողջ տրանսպորտային ցանցի սպասարկման համար:

Էականորեն խնդիրը լուծվում է, երբ այս նոր 237 ավտոբուսները մտնում են ցանց: Ավելացնեմ, որ մենք ունենք HIGER չինական ավտոբուսներ, որոնք վերանորոգվում են և նույնպես մտնելու են ցանց: Խնդիրն էականորեն մեղմվելու է, բայց սա դեռ համակարգային լուծումը չէ»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Նա տեղեկացրեց, որ այս տարվանից կա հաղթող միասնական տոմսային համակարգի ներդրման համար. այդ համակարգը ներդրվելու է և՛ ավտոբուսներում, և՛ մետրոյում: Ավտոբուսների և մետրոյի ցանցի աշխատանքը համադրվելու է իրար հետ և բերվելու է մեկ տրամաբանության:

«Ավտոբուսների առանձնացված գծեր ենք սկսելու ունենալ, ամենայն հավանականությամբ, այս տարվանից, որը առավելություն է տալու մարդկանց, ովքեր օգտվելու են ավտոբուսից: Որովհետև ավտոբուսը խցանումների մեջ չի լինելու, և մեր նպատակն է հնարավորինս բոլորին մղել դեպի հանրային տրանսպորտ, որպեսզի մեր քաղաքի խցանումների ծավալը նույնպես նվազեցնենք:

Նոր կանգառասրահներ ենք տեղադրելու և ամենակարևորը ունենալու ենք կառավարման համակարգ, որը, կարծում եմ, այս տարի ամբողջական չենք հասցնի ավարտել: Կանգառասրահներում մարդիկ հստակ իմանալու են, թե որ ավտոբուսը որ ժամին է լինելու տվյալ կանգառում, և կարողանալու են պլանավորել իրենց երթուղին»,- ասաց Ավինյանը:

Տպել
Ամենաշատ