News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին եւ նույն նախարարության աշխատակից Քրիստինե Գալստյանին գործուղել է Կատար:

Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

  1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Քրիստինե Գալստյանին 2023 թվականի մարտի 17-19-ը գործուղել Կատարի Պետություն (Դոհա)` առողջապահության ոլորտում որակի և անվտանգության բարձրացմանը նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով:
  2. Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի և Քրիստինե Գալստյանի՝ Կատարի Պետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
  3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Կատարի Պետություն գործուղման 2 արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Տպել
Ամենաշատ