News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցները հանգեցրին Հայաստանից ապրանքների մատակարարման ավելացման։ Միեւնույն ժամանակ, պետություններն ամբողջությամբ դադարեցրել են դոլարով եւ եվրոյով փոխադարձ հաշվարկները, «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս պայմաններում առեւտրային գործընկերների համար վճարման արժույթի ընտրությունը մեծ խնդիր է դարձել։ Բանն այն է, որ ռուսական ռուբլին այժմ չափազանց անկայուն է դոլարի եւ եվրոյի նկատմամբ՝ երկարաժամկետ պայմանագրեր կնքելու համար, հետեւաբար հայկական դրամն այժմ ավելի նախընտրելի է դառնում։ Միաժամանակ հայկական արժույթի ներուժը երկկողմ առեւտրում օգտագործելու համար սահմանափակ է։

Փոխադարձ առեւտրի շրջանակներում հաշվարկների ժամանակ ազգային արժույթների օգտագործումը ընդլայնելու մասին Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները պայմանավորվել են 2022 թվականի ապրիլին։

Նախարարը նաեւ մատնանշել է նախորդ տարվա արդյունքներով Հայաստանից Ռուսաստան մատակարարումների քառապատիկ աճը։ 2022 թվականին Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանումը դոլարային համարժեքով 850 միլիոնից հասել է 2,5 միլիարդի։ Պատճառը ռուսական շուկայից արեւմտյան ընկերությունների հեռանալն  է, ինչը հայ մատակարարներին թույլ է տվել ընդլայնել իրենց բիզնեսը Ռուսաստանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղբայր հայ ժողովրդին մաղթում ենք տոկունություն, խաղաղ ապագա և բարօրություն. ՌԴ դեսպանություն
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի...
Կեդմի․ Հայաստանի վարած քաղաքականությունը կարող է թուլացնել Իրանի կողմից հնարավոր օգնությունը
Ամերիկացիներին Հայաստանը պետք է ընդդեմ Ռուսաստանի եւ Իրանի...
Հայաստանը եղել եւ մնում է մեր շատ կարեւոր դաշնակիցը, գործընկերը. Կրեմլ
Հայաստանը մեզ համար կարեւոր դաշնակից է...
Պուտինն ու Փաշինյանը անցյալ շաբաթվանից չեն շփվել. Պեսկով
Կրեմլը հաստատել է, որ անցած շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Ռուսաստանի...
Համագործակցությունը բխում է երկու երկրների շահերից. ՌԴ ԱԳՆ-ն շնորհավորել է ՀՀ անկախության 32-ամյակի առիթով
Շնորհավորանք սեպտեմբերի 21-ի առիթով...
«Ինչո՞ւ Հայաստանը չի կարող հեռանալ Ռուսաստանից». «Շպիգելն» անդրադարձել է հայ-ամերիկյան զորավարժություններին
Փաշինյանն ազդակներ է հղում, որ պատրաստ է հեռանալ Մոսկվայից, բայց Արևմուտքը Հայաստանին չի օգնի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ