News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանին կանխատեսում էին դեպրեսիա եւ սպառողական հատվածի անկում, սակայն Արեւմուտքն այժմ իր բնակիչներին շաղգամ է առաջարկում հազարի եւ լոլիկի փոխարեն, բայց նույնիսկ շաղգամի համար նրանք ստիպված կլինեն դիմել մեզ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մեկ տարի առաջ արեւմտյան իշխանությունները ստիպեցին իրենց ընկերություններից շատերին հեռանալ ռուսական շուկայից, այդ ժամանակ արեւմտյան վերլուծաբանները մեզ դեպրեսիա ու սպառողական հատվածի անկում, խանութներում դատարկություն, ապրաքների զանգվածային պակաս, ծառայությունների ոլորտի ձախողում էին կանխատեսում։ Սակայն կյանքն այլ ընթացք ստացավ․ հենց արեւմտյան երկրները բախվեցին նույն խնդիրների հետ», - Ռուսաստանի արդյունաբերողների եւ ձեռներեցների միության համագումարում ասել է Պուտինը:

Նրա խոսքով, գործը հասել է նրան, որ արեւմտյան առաջնորդներն իրենց քաղաքացիներին առաջարկում են հազարի ու լոլիկի փոխարեն շաղգամի անցնել։ «Շաղգամը լավ մթերք է, բայց դուք, հավանաբար, ստիպված կլինեք մեզ մոտ գալ նաեւ  շաղգամի համար, քանի որ մեր բերքի մակարդակը դեռ զգալիորեն գերազանցում է Եվրոպայում մեր հարեւանների բերքին:

Ճիշտ է՝ դա նրանց մեղքը չէ, եղանակային պայմաններն են այդպիսին, երաշտը եւ այլն, բայց այնուամենայնիվ, առանց մեր պարարտանյութերի դժվար կլինի բարձրացնել բերքատվությունը», - ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բունդեսվերը Ուկրաինայի ԶՈւ-ին կհանձնի 10 000 արկեր. գերմանացի գեներալ
Առաջիկա օրերին Գերմանիան Ուկրաինային կտա 10 հազար հրետանային արկեր...
ԱՄՆ-ն և Թուրքիան բանակցություններ են վարում Ուկրաինայի համար պայթուցիկ նյութերի գնումներն ավելացնելու շուրջ. Bloomberg
Հայտարարության մեջ, որը կարևորում է Տեխասի և թուրքական արդյունաբերության մեջ ներդրումները...
Մակրոնի հայտարարությունն Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին զայրացրել է ամերիկացի պաշտոնյաներին. Bloomberg
Մակրոնի խոսքերը կարող էին հակառակ ազդեցություն ունենալ...
Ֆրանսիան շուտով Ուկրաինային 78 «Caesar» հաուբից կմատակարարի. Լըկորնյու
Նախարարը նշել է, որ Ֆրանսիան միաժամանակ մտադիր է այս տարի 155 մմ տրամաչափի զինատեսակների համար 80 հազար արկ մատակարարել․․․
Զելենսկին Դանիլովին ազատել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից
Այս պաշտոնում է նշանակվել Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ալեքսանդր Լիտվինենկոն...
Սպիտակ տունը մեղադրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակին Կիեւին ռազմական օգնություն չտրամադրելու ցանկության մեջ
Մայք Ջոնսոնը չի ցանկանում ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային...
Ամենաշատ