News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կառավարության աջակցությամբ Արդարադատության նախարարության Փորձագիտական կենտրոնը ձեռք է բերել ևս մեկ գերժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան սարք։  

Փորձագիտական կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ սարքի միջոցով Կենտրոնում կկատարվեն նոր հետազոտություններ ու փորձաքննություններ:  Գերժամանակակից այս սարքավորումը  հնարավորություն կտա Կենտրոնի փորձագետներին հետազոտել և հայտնաբերել ցանկացած մակերևույթի վրա առկա թմրամիջոցի հետքերը՝ հագուստ, ցանկացած որակի թուղթ, նույնիսկ թղթադրամ։   Սարքի մեծ հնարավորությունների շնորհիվ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի պարզել տեսանելի և անտեսանելի հետքերի հայտնաբերումը և դրանց որակումը որպես թմրամիջոց, ինչն էլ իր հերթին հետագայում կօգնի իրավապահ մարմիններին ապացուցել անձի շփումը՝ անմիջական կապը թմրամիջոցների հետ։

Տպել
Ամենաշատ