News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լոնդոնի հայտնի թաղամասում առանձնատունը, որտեղ նկարահանվել են Հարի Փոթերի ֆրանշիզայի մի քանի դրվագներ, վաճառքի է դրվել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Հարի Փոթերի մասին ֆիլմում այս տունը պատկանում էր Սիրիուս Բլեքին՝ Բլեք ընտանիքի միակ ողջ մնացած անդամին, եւ ուներ ֆիլմային հասցե «Լոնդոն, Գրիմո հրապարակ, 12»։ Փաստորեն, գեորգիեւյան ոճով փոքրիկ ստուդիական բնակարանը գտնվում է Լոնդոնի Քլերմոնտ հրապարակում: Բնակարանն ունի ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց եւ լոգասենյակ։ Բնակարանից անմիջապես կարելի է գնալ այգի, որտեղ տան բնակիչները կարող են խորոված անել եւ ընկերների հետ հավաքվել։ Տանից ոչ հեռու գտնվում է Քինգս Կրոս կայարանը, որի գաղտնի հարթակից Հարի Փոթերն իր կախարդ ընկերների հետ գնացել են Հոգվարթսի դպրոց։ «Կախարդական» բնակարանի արժեքը՝ 385 000 ֆունտ սթեռլինգ է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ