
Ռոստովի մարզում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ Վարչության ավտոտնակում տեղի ունեցած պայթյունի պատճառ է դարձել վառելիքաքսուքային նյութերի բռնկումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ժամը 12: 20-ին Ռոստովի մարզի սահմանապահ վարչությունում ավտոտնակի վերանորոգման արհեստանոցում տեղի է ունեցել վառելիքաքսուքային նյութերի հրդեհ, որը հանգեցրել է պայթյունի եւ շինության մասնակի ոչնչացման: Միջադեպի հետեւանքով կան տուժածներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
ՏԱՍՍ-ին արտակարգ ծառայություններում ավելի վաղ հայտնել են, որ հրդեհի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, երկուսը տուժել են: Հրդեհի մակերեսը հասել է 880 քմ-ի։ Իշխանությունների տվյալներով՝ փլուզվել են շենքի երկու պատերը։ Հրդեհը վտանգ չի ներկայացնում հարակից բազմաբնակարան շենքերի բնակիչների համար։