News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Սա կարելի է գնահատել միայն մեկ արտահայտությամբ՝ հրաշքներ կտրուկ շրջադարձերին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն վերաբերվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «եթե Ռուսաստանը չկարողանա ապահովել կայունություն եւ անվտանգություն Լեռնային Ղարաբաղում՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, ապա նա կամ պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ դրանով իսկ բարձրացնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ռուս խաղաղապահներին մանդատ տալու հարցը, կամ Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ ուժեր ուղարկելու հարցը»։

«Այլ բացատրություն չեմ կարող տալ: Ես չեմ էլ փորձի վերլուծել, եւ ինչ-որ կերպ հանգել ինչ-որ եզրակացության, թե ինչ կարող է նկատի ունենալ եւ ինչպես է դա առնչվում ինչ-որ բանի հետ: Այս արտահայտությունն այնքան անբացատրելի է, որ չեմ պատրաստվում բացատրել։ Սա բառերի ինչ-որ անհավանական էկվիլիբրիստիկա է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ