News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն հինգ տարում առաջին անգամ կիրականացնեն Ssangyong լայնածավալ դեսանտային զորավարժությունները՝ դաշնակիցների դաշտային զորավարժանքների շրջանակում, տեղեկացրել է «Ռյոնհափ» գործակալությունը՝ հղում կատարելով  Հարավային Կորեայի ՌԾՈւ-ին։

Ssangyong զորավարժությունները մեկնարկելու են երկուշաբթի, մարտի 20-ին։ Դրանք տեղի են ունենալու առաջին անգամ 2018-ից ի վեր։ Այս անգամ դրանց մասնակցելու են դեսանտային 30 նավեր, ներառյալ դաշնակիցների դեսանտա-գրոհային նավերը, 70 ինքնաթիռներ, ներառյալ F-35B կործանիչները, AH-64 Apache հարվածային ուղղաթիռները, ինչպես նաեւ մոտ 50 դեսանտային մեքենաներ։ Կփորձարկվեն արտակարգ իրավիճակների, ականազերծման, ցամաքում սպառնալիքի վերացման, դեսանտի իջեցման վայրում կրակային աջակցության եւ օդից ու ծովից դեսանտային գործողությունների սցենարներ։

«Առաջիկա զորավարժությունները կցուցադրեն հարավկորեա-ամերիկյան դաշինքի կամքը «ուժի միջոցով խաղաղության հասնելու» գործում, եւ մենք էլ ավելի կամրապնդենք միավորված պաշտպանական դիրքը Հարավային Կորեայի պաշտպանության համար»,- ասել են Հարավային Կորեայի ծովային հետեւազորում։

Տեղեկացվել է, որ զորավարժություններին առաջին անգամ կմասնակցեն բրիտանական ծովային հետեւազորի մոտ 40 զինծառայողներ, իսկ Ավստրալիայի, Ֆրանսիայի եւ Ֆիլիպինների անձնակազմերը կմասնակցեն որպես դիտորդներ։ Նախկինում Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի զինծառայողները մասնակցում էին Ssangyong զորավարժություններին։

Հյուսիսային Կորեան խիստ քննադատում է Սեուլի եւ Վաշինգտոնի  զորավարժությունները։ Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի բաժնի վարիչի տեղակալ եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Յո Չժոնը խոստացել է «ցնցող» պատասխան միջոցներ, եթե ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան շարունակեն ռազմական ակտիվությունը տարածաշրջանում, եւ հայտարարել է, որ Փհենյանը համապատասխան քայլեր կձեռնարկի, եթե ԱՄՆ-ի ռազմավարական հարվածային միջոցների տեղաշարժը Կորեական թերակղզում գնահատվի որպես ուղղակի կամ անուղղակի սպառնալիք Հյուսիսային Կորեային։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ