News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պղնձի արժեքն ուրբաթ օրը բարձրանում է՝ դոլարի թուլացման ֆոնին, բայց մեկ շաբաթվա ընթացքում արդյունաբերական մետաղի գինը կարող է 2,8 տոկոսի իջեցում գրանցել, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի մայիսյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 1,1 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,916 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), հինգշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է 0,16 տոկոսով՝ 8 518 դոլար, ալյումինիումինն իջել է 0,42 տոկոսով՝ 2 267,5 դոլար, ցինկինը՝ 0,3 տոկոսով՝ 2 857,5 դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ