News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Չեխիայի նոր նախագահ Պետր Պավելը պետք է 60 հազար կրոն (մոտ 2,7 հազար դոլար) տուգանք վճարի նախագահական ընտրությունների ժամանակ հովանավորների մասին անբավարար տվյալների պատճառով, տեղեկացրել է Չեխիայի հեռուստատեսությունը։

«Նախագահ Պավելը տուգանվել է քաղաքական կուսակցությունների վերահսկման վարչության կողմից։ Տուգանքը ռեկորդային է՝ 60 հազար կրոն։ Տուգանքը սահմանվել է նախագահական ընտրությունների հովանավորների մասին տեղեկությունների անբավարարության պատճառով։ Տեղեկությունը հաստատել է վարչության աշխատակից Յան Օուտլին»,- նշվել է հաղորդագրությունում։

Ինչպես նշել է Օուտլին, Պավելի նախընտրական ֆոնդի որոշ հովանավորների մասին տվյալներում չեն եղել տեղեկություններ, օրինակ, նրանց բնակության վայրի, ծննդյան թվի մասին, ինչը հաճախ հանդիպող թերություն է այդ փաստաթղթերում։

«Եթե դուք 6 հազար հովանավոր ունեք եւ նրանք բոլորը պետք է ներկայացնեն այդ տվյալները՝ հասցեն եւ ծննդյան թիվը, բայց նրանցից ինչ-որ մեկը դրանք ձեզ չի տրամադրել, ապա մենք միջոց չենք ունեցել, թե ինչպես ստանանք դրանք այդ մարդկանցից»,- ասել է Պավելը Լեհաստան ուղեւորվելիս իրեն ուղեկցող լրագրողներին։

«Կարծում եմ, որ այս ամենը հասկանալի է, ես դրա հետ կապված խնդիրներ չունեմ, որովհետեւ երբեմն նման բաներ պարզապես պատահում են»,- ավելացրել է Չեխիայի նախագահը, որը մարտի 13-ին արդեն վճարել էր այդ տուգանքը։

Օուտլիի խոսքով՝ իր վարչությունն առաջին անգամ է այսքան մեծ տուգանք սահմանել, սովորաբար նման գումարներով տուգանվել են միայն իրավաբանական անձինք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ