News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը Իրանի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունների մերձեցումն անվանել է ռազմավարական հավասարակշռության փոփոխություն, տեղեկացրել է The Washington Post թերթը։

«Չինաստանը վերջին տարիներին հայտարարել է, որ ցանկանում է մասնակցել աշխարհակարգի ստեղծմանը։ Նա այժմ կարեւոր քայլ է կատարել այդ ուղղությամբ»,- ասել է Քիսինջերը՝ նշելով, որ հենց Չինաստանի շնորհիվ է հնարավոր դարձել նախկինում անհաշտ հակառակորդների միջեւ դիվանագիտական հարաբերություններին վերադառնալու մասին պայմանավորվածությունը։

Ըստ հոդվածագրի՝ Դեւիդ Իգնեյշեսի, իրավիճակը Մերձավոր Արեւելքում ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն այլեւս «անփոխարինելի տերություն չէ տարածաշրջանում»։

Ավելի վաղ Իրանը եւ Սաուդյան Արաբիան պայմանավորվել էին միմյանց դեմ պատերազմի մեջ չմտնել եւ հետախուզական գործունեություն չիրականացնել։

Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանը կկատարի Էր Ռիադի հետ համաձայնագիրը, որը կնքվել է Չինաստանի միջնորդությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ