News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 02
USD
386.98
EUR
414.49
RUB
4.78
Տեսնել լրահոսը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 2023 թվականի մարտի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դրանց համաձայն՝ 12 դեպքով արձանագրվել է առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 3,442,415 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 7,000,000 ՀՀ դրամ: Ներկայացվում են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքերը։

5 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ․ ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 8,124,340 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 4,642,170 ՀՀ դրամ: Ներկայացվում են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերը։

3 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 4,400,000 ՀՀ դրամ։ Ներկայացվում է լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպք։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հունիսի 1-ից գործարկվել է «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» նոր համակարգը. ՊԵԿ
Միաժամանակ Կոմիտեն տեղեկացնում է, որ նախկին համակարգի միջոցով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման սահմանափակումների մասով լրացուցիչ...
Վարչապետի աշխատակազմը պահելու ծախսերը 2022թ. ավելացել են 1,3 մլրդ դրամով
Վարչապետի աշխատակազմը 2022թ. նախատեսել է 10 ծրագիր՝ 52 միջոցառմամբ...
ՊԵԿ-ը 2023-ի հունվար-մայիսին ապահովել է 912.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ. Աճը կազմել է 19,7 տոկոս
Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 151.9 մլրդ դրամ...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 1-ին, կազմել է...
ԵԱԶԲ-ի կանխատեսումը. Հայաստանում ՀՆԱ-ն կաճի 7,5 տոկոսով, ինֆլյացիան՝ 2,5 տոկոսով
2023 թվականի արդյունքներով՝ Ռուսաստանի ՀՆԱ-ն կաճի 1 տոկոսով եւ կշարունակի աճել տարեկան մոտ 1,3 տոկոս ․․․
Նոր որոշում. կապահովվի Երևանի մետրոպոլիտենի ուղևորների տեղափոխման անվտանգությունը
Ներկայումս շահագործվող անվազույգերն ավելի քան տասը տարվա են, մի քանի...
Ամենաշատ