News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախում հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախին` առաջին անհրաժեշտության պարենամթերքի տեսքով: Այս անգամ Արցախ ճանապարհվեց 200 տոննա ալյուր:

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից Լաչինի շրջափակումից առ այսօր, Հիմնադրամը Արցախին նվիրաբերել է 100 տոննա պարենամթերք (մակարոնեղեն, հնդկաձավար, բրինձ, շաքարավազ), 200 տոննա ալյուր,  211,000 կգ կարտոֆիլի սերմ և 21,600 լ արևածաղկի ձեթ:

Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որի ժամանակ քննարկվեց նաև Արցախի հարցը: Համահայկական համախմբման շնորհիվ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով որոշում կայացվեց Արցախի ժողովրդին ապահովել առաջին անհրաժեշտության սննդամթերքով:

Հիշեցնենք, որ 2021-2022 թթ.–ին «Հայաստան» հիմնադրամն Արցախում իրականացրել է ավելի քան 32 միլիարդ դրամի բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված հետպատերազմյա շրջանի հաղթահարմանը։ Կառուցվել և շահագործման են հանձնվել հարյուրավոր բնակարաններ ու առանձնատներ, վերակառուցվել ու հիմնանորոգվել են դպրոցներ ու մանկապարտեզներ, կառուցվել են ավելի քան 52 կմ ռազմավարական ճանապարհներ, խմելու ջրի մատակարարման ցանցեր, ինչպես նաև ֆինանսավորվել են առողջապահական, կրթական, մշակութային և այլ կարևոր ոլորտների զարգացմանն ուղղված տասնյակ ծրագրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ