News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի օրը ոստիկանությունը, երկրի վարչապետ Էլիզաբեթ Բոռնի՝ խորհրդարանի շրջանցմամբ օրինագիծն անցկացնելու որոշումից հետո ամբողջ Ֆրանսիայում տեղի ունեցած ցույցերի ժամանակ կալանավորել է ավելի քան 300 մարդու։ Այս մասին ուրբաթ տեղեկացրել է հանրապետության ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը RTL ռադիոկայանի եթերում։

«Փարիզում կալանավորվել է 258 մարդ, ինչը բավական մեծ թիվ է։ 310 [մարդ է կալանավորվել], եթե հաշվի անենք մարզերը»,- նշել է նա։

Նախարարն ավելացրել է, որ որոշ քաղաքներում, այդ թվում Մարսելում, Նանտում եւ Ռենում, տեղի վարչությունները ենթարկվել են ցուցարարների հարձակմանը։

Մինչ այդ BFM հեռուստաալիքը, հղում կատարելով Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալներին, տեղեկացրել էր, որ իրավապահ մարմինների աշխատակիցները հինգշաբթի մայրաքաղաքի կենտրոնում կալանավորել են  ավելի քան 120 ցուցարարի։

Հինգշաբթի Բոռնը, բանակռիվներից առաջ ելույթ ունենալով Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատում), հայտարարել էր կենսաթոշակային համակարգի փոփոխությունների օրինագծի ընդունման մասին՝ խորհրդարանի շրջանցմամբ, կառավարության պատասխանատվությամբ։ Այն, մասնավորապես, նախատեսում է թոշակի տարիքը բարձրացնել 64-ի եւ չեղարկում է մի քանի արտոնյալ կենսաթոշակային ռեժիմներ։ Դա արվել է Ֆրանսիայի Սահմանադրության 49-րդ հոդվածի 3-րդ պարբերությանը համապատասխան, որը կառավարությանը տալիս է նման հնարավորություն, բայց տեքստը համարվում է ընդունված միայն այն դեպքում, եթե 24 ժամվա ընթացքում պատգամավորների ընդհանուր թվի տասներորդ մասը չի ստորագրել պահանջ կառավարությանը վստահության հայտնելու հարցը քվեարկության դնելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ