News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 07
USD
386.75
EUR
414.33
RUB
4.75
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի խորհրդարանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում է Ադրբեջանից դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ-ում եւ Հայաստանի հետ սահմանին, վերադառնալ հրադադարով հաստատված ստատուս քվոյին:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Խորհրդարանն իր  մտահոգությունն է հայտնում ՀՀ-ի սահմանները Ադրբեջանի կողմից  շարունակական խախտման կապակցությամբ, նրա ապակայունացնող գործողությունների  համար:

Կոչ է անում վերականգնել խաղաղ բանակցությունները Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար,

Պահանջում  է, որ Ադրբեջանի Հանրապետությունը դադարեցնի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում ու շփման սահմանին, ու   հատկապես պետք է զերծ մնա Հայաստանի Հանրապետության սահմանները խախտելուց եւ վերադառնա հրադադարով հաստատված ստատուս քվոյին, որը արտացոլված է  2020 թվականի եռակողմ հայտարարությամբ։ Միաժամանակ կոչ է  անում  կողմերին ձեռնարկել ամեն ինչ նրանց տրամադրության տակ գտնվող դիվանագիտական գործիքներով ՝ վերականգնելու խաղաղությունը։

Խորհրդարանը  Եվրամիությունից պահանջում է իր լծակները օգտագործելու  ՝ նախ  2020 թվականի հրադադարի համաձայնագրին վերադարձի մասին, իսկ հետո՝արդար և երկարատև խաղաղությանը հասնելու համար՝ ուղղված քայլեր անել։ Նաև պահանջում է անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի բոլոր վաճառքները։

Կոչ է անում անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին, որոնք դեռ գտնվում են Ադրբեջանում գերության մեջ։

Կարևորում է ՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից 2020 թվականի պատերազմից հետո հրադադարի համաձայնագրի կատարումը, և որ այդ գերիները միևնույն ժամանակ ստանան  արդար վերաբերմունք՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
1975-ի քարտեզները արտահայտում են իրավիճակը, թեեւ ՔՊ-ում կար առաջարկ ավելի վաղ շրջանի քարտեզ ընունել. Բագրատյան
Բանակցությունների ընթացքն այնպիսին է, որ ժամանակ առ ժամանակ մոտարկվում են կարծիքները, մոտեցումները եւ լինում են ընթացքներ, երբ նորից խնդիրներ են...
ԱՄՆ ներկայացուցիչն օկուպացված Շուշիում է, որպեսզի խոսի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության մասին
Բանակցություններն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ շատ կարեւոր են, ասել է Էլիոթը...
Իրավիճակը հարաբերականորեն կայուն է, ինտենսիվ կրակոցների դեպքում անմիջապես արձագանքում ենք. ՊՆ
Կխնդրեմ այդ հարցն ուղղել նախաքննության մարմնին, որովհետեւ նախաքննություն...
Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հանգուցալուծումը պետք է լինի Մոսկվայում․ Երվանդ Թարվերդյան
Մենք ազգովի պետք է շնորհակալ լինենք Ռուսաստանին, որ մենք այսօր ունենք Արցախ եւ արցախահայություն․․․
Ադրբեջանը կրակել է Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ. ՊՆ
Ժամը 17:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է...
Փաշինյանն ու Կլաարը քննարկել են Բրյուսելի և Քիշնևի հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի…
Ամենաշատ