News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի մեղադրանքը բացարձակ սուտ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանի փաստաբան Զորայր Հարությունյանը:

Նշենք, որ Արշակ Հակոբյանի մեղադրանքը փոփոխվել է: Ըստ նախաքննության՝ Հակոբյանը լվացել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 351 մլն 497 հազար 422 դրամը եւ 75 մլն դրամ արժեքով անշարժ գույքը: Վարույթն իրականացնող մարմինն այդ գործով հայտարարել է նախաքննության ավարտ:

«Այդ մեղադրանքն աբսուրդ է, քրեական գործով ձեռք բերված բոլոր փաստական տվյալները վկայում են հակառակի մասին։ Առաջադրված մեղադրանքը երկու օր առաջ թեթեւացել է, եւ փողերի լվացման եւ հայտարարգրման գործընթացում թույլ տված որոշակի խախտումները, որոնցում մեղադրվում էր Արշակ Հակոբյանը, հանվել է, ու ավելի քիչ քանակի դրվագների մեջ է մեղադրվում այս պահին Արշակ Հակոբյանը։ Գործի մնացած մասը, որը գնում է դատարան, միանշանակ կարող եմ ասել, որ ժամանակի հարց է Արշակ Հակոբյանի անմեղության հաստատումը՝ թե վկաներով, թե այլ ապացույցներով, հաստատվում է, որ փողերի լվացման հանցագործության մասին խոսելն ավելորդ է»,- նշեց փաստաբան Զորայր Հարությունյանը:

Փաստաբանի խոսքով՝ Հակոբյանը շուրջ մեկ տարի ապօրինի կալանքի տակ է գտնվում. «Փողերի լվացման հանցակազմի փոփոխմամբ Դատախազությունը փորձում է օգտագործել որպես հանցակազմ, որը կարելի է օգտագործել ցանկացած դեպքում, երբ անձը հանցագործություն չի կատարել, բայց պետք է իրեն մեղադրել ինչ-որ բանում եւ գործն ուղարկել դատարան։ Հանցագործության մասին խոսելն ավելորդ է, նա գտնվում է ապօրինի կալանքի տակ արդեն 12 ամիս, միանշանակ մեր համոզմունքն այն է, որ շուտով կհայտնվի ազատության մեջ եւ դատական գործընթացի ընթացքում կարդարացվի»:

Հարությունյանն ասաց՝ այն հիմքը, որը Դատախազությունը վկայակոչում էր Հակոբյանին կալանավորման համար, չեզոքացվել է: Դատախազությունը որպես հիմք ներկայացրել էր այն, որ  չհարցաքննված վկաների վրա Հակոբյանը կարող էազդեցություն ունենալ.

«Եթե ավարտվում է նախաքննությունը նշանակվում է չհարցաքննված վկաներ չկան։ Բացի այդ որեւէ փաստական տվյալ եւ գործը քննելու է դատարան, որը տիրապետում է ոբոլր նյութերին, ոչ թե կալանավորման միջնորդությանը կից ներկայացվող փաթեթին, այսիքն՝ դատարանը սահմանափակված չի լինելու։ Կալանավորման ապօրինության հարցը երեք գանգատով ներկայացվել է Եվրոպական դատարաբ, ինչը կարծում եմ  իր ազդեցությունը կունենա։ Մի քանիսն էլ պատրաստում ենք ներկայացնել»:

Նշենք, որ Արշակ Հակոբյանի նկատմամբ հարուցվել է նոր քրեական հետապնդում ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ, փողերի լվացում) եւ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել
Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս…
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Ամենաշատ