News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոն՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով:

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, կառույցի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետին են ներկայացվել 2022թ. «Էնթերփրայզ Արմենիա»-ի կողմից 3 հիմնական ուղղությամբ իրականացված աշխատանքները, այն է՝ «մեկ պատուհան» սկզբունքով օտարերկրյա և տեղացի ներդրողներին ներդրումներ իրականացնելու գործընթացում ուղեկցում, Հայաստանում գործող օտարերկրյա ներդրողների հետներդրումային սպասարկում և Հայաստանի ներդրումային միջավայրի առաջմղում, նոր ներդրումների ներգրավում:

Զեկուցվել է, որ հաշվետու տարում «Էնթերփրայզ Արմենիա» է դիմել ավելի քան 610 գործարար և ներդրող, իսկ ստեղծումից ի վեր կառույցը տարբեր փուլերում աջակցություն է տրամադրել ավելի քան 1600 գործարարի։ Աշխատանք է տարվել 280-ից ավելի ներդրումային նախաձեռնությունների ուղղությամբ: Ուղեկցվող ընթացիկ ներդրումային ծրագրերի թիվը 40 է՝ 2.4-3.2 մլրդ ԱՄՆ դոլար ակնկալվող ծավալով, արդեն մեկնարկել է 26 ծրագիր՝ շուրջ 350 մլն ԱՄՆ դոլար ակնկալվող ծավալով:

Վարչապետին ներկայացվել են նաև ներդրումների ներգրավման ուղղությամբ 2023թ. ծրագրված աշխատանքները: Նշվել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է ակտիվացնել թիրախային աշխատանքը՝ օտարերկրյա ներդրողների հետ ուղիղ շփումների, միջազգային հեղինակավոր միջոցառումներին մասնակցության, թվային և այլ հարթակներում Հայաստանի առաջմղման, արտերկրում ձևավորված ներկայացուցիչների ցանցի և ինստիտուցիոնալ  գործակցության միջոցով:

Հաշվետվության ներկայացմանը հաջորդել է մտքերի փոխանակությունը, որի շրջանակում քննարկվել են ներդրումային միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ անելիքներին և միջոցառումներին առնչվող հարցեր: Վարչապետի հարցադրումներին ի պատասխան՝ պատասխանատուները մանրամասներ են ներկայացրել ներդրումային գործընթացի ուղեկցման մոդելների, ընթացիկ ու նախատեսվող ծրագրերի, «Էնթերփրայզ Արմենիա»-ի զարգացման տեսլականի վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ներդրումների ներգրավման, ներդրողներին օժանդակության մեխանիզմների և գործիքակազմի շարունակական բարելավումը՝ Կառավարության հաստատած ռազմավարական մոտեցումներին համապատասխան: Խորհրդակցության արդյունքներով Կառավարության ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Դեըրի ֆուդս»-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Արտադրական շինության բոլոր սարքավորումները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ վիճակում…
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն թանկացել է ավելի քան 5 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կազմել է...  
Գործարկվել է Cadastre mobile բջջային հավելվածը
Բջջային հավելվածն անընդհատ կատարելագործվելու է, ավելացվելու են նոր հնարավորություններ...
Մենք մտադիր ենք մեր տեխնոլոգիաները խթանել հայկական շուկա. China XD-ի գործադիր տնօրեն
Հայաստանը կարևոր գործընկեր է ոչ միայն բուն ընկերության, այլև Չինաստանի համար...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կազմել է...
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն սպանդանոցային մորթի կենդանական ծագման մթերքի իրացման գործընթացի նոր կարգավորումները
Սպանդանոցային ծագման մթերքի նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը կբարձրանա…
Ամենաշատ