News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր կհայտարարի իր հրաժարականի մասին: Այս մասին գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» կայքը:

Ըստ լրատվամիջոցի՝ երեկոյան Երեւանի քաղաքապետարան են ժամանելու վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի վարչությունների ու բաժինների պետերը, որոնց Սարգսյանը պատրաստվում է հրաժեշտի խոսք ասել:

«Մամուլում դեռ երեկվանից լուրեր են շրջանառվում Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հնարավոր հրաժարականի հետ կապված: Լուրը ո՛չ ավագանու անդամներն են հաստատում, ո՛չ լրատվական բաժինը, միայն նշում են, որ հստակ տեղեկատվություն չունեն եւ որ մինչեւ հրաժարականը պաշտոնապես չհրապարակվի՝ այդ մասով ոչինչ չեն կարող ասել:

Մեր տեղեկություններով հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաեւ Սարգսյանի նշանակած կադրերը:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունները նախատեսված են սեպտեմբերին, արտահերթ ընտրությունների մասին այս պահին դեռ որոշում չկա»,- գրում է լրատվամիջոցը:

Երեւանցիները պետք է լինեն նույն պահանջատիրությամբ, որ կարողանանք այն ծրագրերը, որ ունենք, իրականացնենք: Իհարկե, քաղաքը բավական բարդ տնտեսություն ունի եւ շատ զգայուն է: Ես ուզում եմ, որ այն համակարգը, որ ստեղծել ենք այս տարիների ընթացքում, դա շարունակվի: Յուրաքանչյուրս մեր տեղում՝ անկախ նրանից՝ ունենք նեղացվածություն, դժգոհության առիթներ, հիշենք, որ 2020-ին ունեցանք պտերազմ ու զոհեր: Երբ տղաները գնում էին կռվելու, ոչ ոք չէր փնթփնթում, չէր ասում, թե ինչ դժվարություններ կան: մենք պետք է մեր աշխատանքն անենք պարտաճանաչ, որ այն տղաները, որ զոհվել են, կարողանանք այդ հայրենիքը պահպանել:

Ընդհանուր առմամբ, մենք բարդ ժամանակներում ենք ապրում եւ իրավունք չունենք մեր ներսում ունենալ պառակտումներ, եւ դրանց հաշվին ունենանք անկայունություններ: Մեզ պետք է համատեղ աշխատանք, անկախ՝ որ պաշտոնում կլինենք:

Ցավալի է, որ վերջին  ժամանակաշրջանում դարձել ենք անհանդուրժող իրար նկատմամբ, չճանաչելով մարդկանց սկսում ենք վարկաբեկկել, տարբեր անուններ դնել: Կարծում եմ՝ խոսքի արժեքն է փոխվել, խոսելուց ռաջ շատ հաճախ չենք մտածում: Այդ արժեքները պետք է վերականգնենք: Պետությունը բացի սահմաններից, նաեւ ապրող մարդիկ ենք, եւ մենք պետք է ինստիտուտներ կառուցենք, որոնք մարդկանցից կախված չլինեն եւ համակարգերն աշխատեն:

Ես իմ աշխատանքում, սկսած 2018-ից, առաջնորդվել եմ յդ սկզբունքով, որ անձնակենտրոն համակարգեր չունենանք»,-ասաց Հրաչյա Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ